Մարկոյի ծնողները՝ Էլզա Իլսյո Լարսենը և Ֆինն Իլյսոն, մարզիկներ էին։ Ֆինն Իլսյոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր «Բ-93» ակումբում, իսկ Էլզա Իլսյո Լարսենը խաղում էր հանդբոլի երիտասարդական խմբում։ Մարկոն ունի երկու ավագ եղբայր՝ Նիկը և Քենը։ Վերջինս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Մարկոն նաև Քեննեթ Էմիլ Պետերսենի զարմիկն է։
Պատանեկության տարիներին Մարկոն խաղում էր «Ֆրիխեդենի» կազմում, իսկ 2009 թվականի գարնանը տեղափոխվել է «Կյոգե»։ Ներկա պահին խաղում է «Կարլսլունդե» թիմում։
14 տարեկանում Իլսյոն դանիական «Միկկելը և ոսկե քարտը» հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դերը[1]։ 2016 թվականին «Վիկինգներ» հեռուստասերիալում ստացել է Խվիցերկի մշտական դերը[2]։