Jump to content

Մարկո Գուիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկո Գուիդա
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 7, 1981(1981-06-07) (43 տարեկան)
Ծննդավայր Պոմպեյ, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա

Մարկո Գուիդա (իտալ.՝ Marco Guida, հունիսի 7, 1981(1981-06-07), Պոմպեյ, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մրցավար, ՖԻՖԱ մրցավար 2014 թվականից։

2010 թվականին Մարկո Գուիդան սկսել է աշխատել Իտալիայի առաջնության Ա Սերիայի խաղերում։ Մինչ այդ 2009 թվականից սպասարկել է Սերիա Բ-ի հանդիպումները։ Նրա առաջին հանդիպումը որպես Սերիա Ա-ի մրցավար տեղի է ունեցել 2010 թվականի հունվարի 31-ին «Կիևո-Ռոնի» և «Բոլոնիայի» միջև[1]։

2014 թվականին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի մրցավարների ցուցակում։ Եվրագավաթներում որպես մրցավար նրա առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 17-ին, երբ միմյանց հետ հանդիպել են բուլղարական «Բոտև Պլովդիվ» ակումբը և ավստրիական «Սանկտ Պելտեն» ակումբը ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում[2]։

2014 թվականի սեպտեմբերի 4-ին Գուիդան անցկացրել է իր առաջին միջազգային հանդիպումը Խորվաթիայի և Կիպրոսի հավաքականների միջև։ Նաև աշխատել է 2018 թվականին Չինաստանի Սուպերլիգայի որոշ խաղերում։

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում Մարկոն աշխատել է հինգ խաղում։

2024 թվականի ապրիլին ընտրվել է գլխավոր մրցավարներից մեկը 19 մրցավարական բրիգադների շարքում՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Գերմանիայի ֆուտբոլային դաշտերում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը սպասարկելու համար[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Chievo Verona - Bologna FC 1:1 (Serie A 2009/2010, 22. Round)». worldfootball.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. «Botev Plovdiv - SKN St. Pölten 2:1 (Europa League Qual. 2014/2015, 2. Round)». worldfootball.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. UEFA.com (2024 թ․ ապրիլի 23). «Referee teams for UEFA EURO 2024 appointed». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 6-ին.