Մարիա։ Փրկել Մոսկվան
Մարիա։ Փրկել Մոսկվան ռուս.՝ Мария. Спасти Москву | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Թվական | 2022 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վերա Ստորոժևա |
Երաժշտություն | Յուրի Պոտեենկո |
Տևողություն | 111 րոպե |
«Մարիա։ Փրկել Մոսկվան» (ռուս.՝ «Мария. Спасти Москву»), ռուսական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Վերա Ստորոժևան։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Պրեմիերան կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 12-ին «Ստալկեր» փառատոնում[2]։ Ֆիլմը լայն վարձույթի է հանվել 2022 թվականի հունվարի 27-ին[3]։ Գլխավոր դերերը խաղացել են Մարիա Լուգովայան, Արթուր Սմոլյանինովը, Սերգեյ Պուսկեպալիսը, Իլյա Մալակովը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սցենարը հիմնված է 1941 թվականի Մոսկվայի ճակատամարտի նախօրեին Ստալինի և Մոսկվայի Մատրոնայի հանդիպման լեգենդի վրա։ Երբ Մոսկվային սպառնում է գերմանական բանակը, մայրաքաղաքում հայտնվում է ծեր կին՝ Մոսկվայի Մատրյոնան։ Նրա համբավը արագորեն տարածվում է քաղաքում, և այցելուների բազմությունը հավաքվում է նրա մոտ՝ հույս ունենալով իմանալ իրենց սիրելիների և հարազատների ճակատագիրը։ Ղեկավարության հանձնարարությամբ նրա մոտ է ուղարկվում ՆԳԺԿ-ի կրտսեր լեյտենանտ Մարիա Պետրովան։ ԼԻնելով համոզված աթեիստ՝ նա չի գիտակցում, որ Մատրյոնայի մոտ գնալը ոչ միայն կփոխի իր սեփական ճակատագիրը, այլև կփրկի մայրաքաղաքը։ Ստալինն ինքը այցելում է ծեր կնոջը, որը նրա համար կանխատեսում է պատերազմում հաղթանակ և խորհուրդներ է տալիս, թե ինչպես փրկել Մոսկվան թշնամուց. դրա համար պետք է թույլատրել աղոթքը և մայրաքաղաքի շուրջը պտտել հրաշագործ սրբապատկերը։
Սակայն սրբապատկերը գտնվում է շրջափակված տարածքում, և հենց Մարիա Պետրովան է հրաման ստանում այն հասցնել Մոսկվա։ Դիվերսիոն խմբի հետ միասին Մարիան գաղտագողի անցնում է գերմանացիների թիկունքը, տաճարից գողանում սրբապատկերը և պատանդ վերցնում տեղի քահանա հայր Վլադիմիրին։ Գործողությունը դուրս է գալիս վերահսկողությունից, խումբը գաղտնազերծվում է, և Մարիան ու նրա հետ գնացած մարտիկները ստիպված են պայքարել գերմանացիների դեմ։ Ընկերները մեկ առ մեկ մահանում են, և շուտով հայր Վլադիմիրը դառնում է Մարիայի միակ ուղեկիցը. նա չի կարող թողնել սրբապատկերը։ Բացի այդ, քահանան ի դեմս Մարիայի ճանաչում է իր նախորդի՝ գնդակահարված հայր Ալեքսանդրի դստերը և իր պարտքն է համարում Մարիային ուղեկցել մինչև Մոսկվա։
Մոսկվայի մատույցներում հայր Վլադիմիրը զոհվում է, բայց Մարիան կատարում է առաջադրանքը և մայրաքաղաք է բերում Տիխվինի սրբապատկերը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիա Լուգովայա – Մարիա Պետրովա, պետանվտանգության կրտսեր լեյտենանտ
- Արթուր Սմոլյանինով – հայր Վլադիմիր (Վլադիմիր Սերգեևիչ Ստրոգանով), ծխական քահանա
- Սերգեյ Պուսկեպալիս – կոմիսար
- Իլյա Մալակով – սերժանտ
- Վալերի Գորին – Իոսիֆ Ստալին
- Վադիմ Մեդվեդև – Լավրենտի Բերիա
- Ստանիսլավ Սելիվանով – գեներալ Վլասիկ
- Օլգա Լապշինա – պառավ
- Դմիտրի Մազուրով – Պավել Մինաև
- Տատյանա Յախինա – Լյուբա Մինաևա
- Յուրի Պոտեենկո – բայան նվագող
- Սերգեյ Կոլեսնիկով – Վասիլի Ստեպանովիչ
Ստեղծում և պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել Է Մոսկվայում և Վելիկի Ռոստովում։ Նկարահանումներն ավարտվել են 2021 թվականի փետրվարին, իսկ պրեմիերան կայացել է 2022 թվականի հունվարի 27-ին։ Ֆիլմը նվիրված է Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակին[4][5]։ Նկարահանումների ամենակարևոր վայրերից մեկը Մոսկվայի մարզն է, որտեղ իրական մարտեր են տեղի ունեցել Մոսկվայի համար 1941 թվականի ձմռանը։ Նկարահանումներն անցկացվել են «Կայազորի Ա»-ի գտնվելու վայրից ոչ հեռու, որը տեղակայված է եղել Պավլովսկի Պոսադում։
Ռոստովում նկարահանումները տեղի են ունեցել 2021 թվականի սկզբին՝ Իսիդոր Երանելու եկեղեցու մոտ։ Ռոստովը կատարել է Տիխվին քաղաքի դերը, որը գրավել են գերմանացիները Հայրենական մեծ պատերազմի ժամանակ[6]։
Ֆիլմում ցուցադրվում են պատերազմի ժամանակվա տեխնիկայի բազմաթիվ օրինակներ, այդ թվում՝ «ԶԻՍ-101», «Mercedes», «Buick», ԳԱԶ-Մ1 մեքենաները, իսկական գերմանական մոտոցիկլետներ գնդացիրներով և գերմանական Magirus բեռնատարը, լուսարձակող զենիթային կայանք և այլն։
Ֆիլմը լայն վարձույթում հայտնվել է 2022 թվականի հունվարի 27-ին[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Rewriting the history: On December 2, the film Maria. Save Moscow will be released». Novye Izvestia. 2021 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «ФИЛЬМЫ О ВОЕННОЙ МОСКВЕ, СЕМЕЙНЫХ ОТНОШЕНИЯХ И ЛЮДСКИХ СУДЬБАХ ПОКАЗАЛИ В ВОСКРЕСЕНЬЕ НА "СТАЛКЕРЕ"» [FILMS ABOUT MILITARY MOSCOW, FAMILY RELATIONSHIPS AND HUMAN DESTINIES WERE SHOWN ON SUNDAY ON STALKER] (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Фильм Мария. Спасти Москву (Россия, 2021): дата выхода, смотреть трейлеры и кадры – Афиша-Кино». afisha.ru. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Операция «Икона». История про Матрону и Сталина в фильме «Мария»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Вышел трейлер военной драмы «Мария. Спасти Москву»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «📌О ГОРОДЕ ЛЮБИМОМ Второго декабря.. | Гимназия имени А.Л. Кекина г. Ростова | ВКонтакте». vk.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Мария. Спасти Москву». www.proficinema.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Мария. Спасти Москву | историческая драма военный | Россия». srsly.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020-ականների ռուսերեն ֆիլմեր
- 2021 ֆիլմեր
- Ռուսական դրամա ֆիլմեր
- Ռուսական մարտաֆիլմեր
- Ռուսական ռազմական ֆիլմեր
- Ռուսական ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում
- Ռուսերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում