Մարիա Ապրակսինա
Մարիա Ապրակսինա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1811 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1859 |
Ամուսին | Վլադիմիր Սոլոմիրսկի |
Ծնողներ | հայր՝ Pyotr Apraksin?, մայր՝ Elizaveta Andreevna Kuzmina-Karavaeva? |
Maria Petrovna Apraksina (1812-1859) Վիքիպահեստում |
Կոմսուհի Մարիա Պետրովնա Ապրակսինա[1], ամուսնական ազգանունը՝ Սոլոմիրսկայա (ռուս.՝ Мари́я Петро́вна Апра́ксина, դեկտեմբերի 6, 1811, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1859[2][3]), աշխարհիկ գեղեցկուհի, Միխայիլ Լերմոնտովի սիրահարվածություն առարկան։
Գեներալ-մայոր կոմս Պյոտր Իվանովիչ Ապրակսինի (1784—1852) դուստրն է Ելիզավետա Կուզմինա-Կարավևայի (1789—1871) հետ ամուսնությունից։ 1832 թվականին ամուսնացել է Վլադիմիր Դմիտրիևիչ Սոլոմիրսկու հետ, որը հուսարական գնդի լեյբգվարդիայի կամերյունկեր էր։ Այդ նույն գնդում ծառայել է նաև Միխայիլ Լերմոնտովը։ Սոլոմիրսկու եղբայրը 1837 թվականին ղեկավարել է այդ գունդը։ Ամուսնության նախօրյակին՝ 1832 թվականի հունիսի 13-ին, իշխան Պյոտր Վյազեմսկին գրել է կնոջը[4].
Ամուսնությունից հետո ապրել են Պետերբուրգում։ Աշխարհիկ հասարակության մեջ հռչակվել է իր «փոքրիկ ոտքերով» և «առանց կորսետի ման գալու սովորությամբ»։ Լերմոնտովի «Есть речи — значенье…» և «М. П. Соломирской» («Над бездной адскою блуждая…») բանաստեղծությունների հասցեատերն է։ Լինելով Լերմոնտովի արվեստի բուռն երկրպագու՝ 1840 թվականին Է. Բարանտի հետ մենամարտի պատճառով բանտարկության մեջ գտնվող բանաստեղծին ուղարկել է առանց ստորագրության նամակ, որը քաջալերման խոսքեր էր պարունակում։ Լերմոնտովը գուշակել է ուղարկողին՝ նրան պատասխանելով ուղերձ բանաստեղծությամբ։
Մահացել է 1859 թվականի օգոստոսին ջրային ուռուցքից, թաղվել է Ցարսկոե Սելոյի Կազանի գերեզմանատանը[5]։ Ժառանգներ չի թողել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բազմաթիվ վաղ աղբյուրներում նրա անունը սխալմամբ նշվում է Марья Павловна Соломирская. օրինակ՝ Илл. ПСС М. Ю. Лермонтова, т. III, 1914.
- ↑ РГИА ф. 805. оп. 2. д. 32. Метрические книги Придворной церкви Зимнего дворца.
- ↑ ЦГИА СПб. ф.19. оп.124. д.439. с. 133. Метрические книги Екатерининского собора в Царском Селе.
- ↑ Письма к жене // Звенья. — Т. 9.— М., 1951. — С. 392.
- ↑ Великий князь Николай Михайлович. Петербургский некрополь / Сост. В. Саитов. В 4-х т. — СПб., 1912—1913.- Т.4.-С. 139.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Майков Л. Письмо В. Д. Соломирского к А. С. Пушкину. Предисл. // Русский Архив. — 1894. — № 11. — С. 455.
- Андроников И. Лермонтов. Исследования и находки. — М., 1967. — 452 с.
- Дергачёв И. В лейб-гвардии гусарском… К 150-летию со дня рождения М. Ю. Лермонтова // Урал. — 1964. — № 10. — С. 174.
- Столыпин Д. А. А. В. Васильев. Воспоминания (В пересказе П. К. Мартьянова) // М. Ю. Лермонтов в воспоминаниях современников. — М., 1989.
- Лермонтовская энциклопедия||Апраксина Мария Петровна
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ապրակսինա» հոդվածին։ |
|