Մարե Զաբոլոտնի
Մարե Զաբոլոտնի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1990 (34 տարեկան) |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Կրթություն | Գուստավ Ադոլֆի գիմնազիա և Տարտուի համալսարան |
Մարե Զաբոլոտնի (էստ․՝ Mare Sabolotny, սեպտեմբերի 6, 1990), էստոնացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարե Զաբոլոտնին ծնվել է 1990 թվականին։ 1997-2009 թվականներին սովորել է Գուստավ Ադոլֆի գիմնազիայում, 2016 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի իրավագիտական ֆակուլտետը[1]։ Սովորել է նաև Տալլինի համալսարանի լեզուների և մշակույթի բաժնում։ 2007 թվականից Երիտասարդ գրողների միության անդամ է։ Սկսել է ստեղծագործել 2006 թվականից «Ամրակ-գոտի» պատմվածքով[2], որն արժանացել է Պատանիների համար գրքի միջազգային կոմիտեի կազմակերպած Երիտասարդների պատմվածքների մրցույթի 2-րդ մրցանակին։ Հեղինակել է նաև փոքրիկ պատմվածքներ և գրաքննադատական հոդվածներ թերթերում և ամսագրերում։ 2011 թվականին Tänapäev հրատարակչությունը տպագրել է Զաբոլոտնիի երկրորդ վեպը՝ "Peaaegu inimene"[3], երրորդ վեպը՝ "Mida silm ei seleta"[4], լույս է տեսել 2015 թվականին։ Գրական տապան փառատոնի մասնակից է։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mida silm ei seleta, 2015
- Peaaegu inimene, 2011
- Kirjaklambritest vöö, 2006[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Tartu Ülikool. Lõpetanute tähestikuline nimekiri». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «E-raamat: Kirjaklambritest vöö». EST (էստոներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Peaaegu inimene». EST (էստոներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Mida silm ei seleta». EST (էստոներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «KIRJAKLAMBRITEST VÖÖ: Mare Sabolotny - Raamat | Rahva Raamat» (էստոներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.