Jump to content

Մարդագայլ տղան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդագայլ տղան (ֆիլմ)
կորեերեն՝ 늑대소년
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրսիրային
Թվական2012
ՊրեմիերաՍեպտեմբերի 11 (Տորոնտոյի կինոփառատոն), Հոկտեմբերի 31 (Հարավային Կորեա)
Լեզուկորեերեն
ՌեժիսորՉո Սոնգ հի
ՊրոդյուսերԿիմ Սու Ջին
Սցենարի հեղինակՉո Սոնգ հի
ԴերակատարներՍոնգ Ջունգ Կի, Պակ Բո Յանգ, Jang Young-nam?, Yoo Yeon-seok?, Kim Hyang-gi? և Ahn Do-gyu?
ԵրաժշտությունՇիմ Հյոն-ջոնգ
ՄոնտաժՆամ Նայոնգ
Պատմվածքի վայրՀարավային Կորեա
Նկարահանման վայր
ԿինոընկերությունCJ E&M
Տևողություն122 րոպե
Բյուջե41.5 միլիոն դոլլար
Պաշտոնական կայքէջ

«Մարդագայլ տղան» (늑대소년) ֆիլմը կորեական սիրային ֆիլմ է, որը թողարկվել է 2012 թվականին։ Այն նկարահանվել է 1960-ականների վերջին Հարավային Կորեայի Գանգվոնդոյի մի լեռնային գյուղում կատարված իրադարձությունների հիման վրա[1]։

Ֆիլմը մարդագայլ տղայի մասին է, որ ստեղծվել էր փորձարկումների արդյունքում, և հանդիպում է մի աղջկա[1]։ Այս ֆիլմը ռեժիսոր Չո Սոնգ հին ներկայացրել էր դեռևս Կորեայի կինոյի արվեստի ակադեմիա հաճախելիս, և ասում են, որ սկզբում աղջիկն էր մարդագայլը, իսկ ավարտը կրկին ողբերգական էր[2][3]։ Տղան և աղջիկը դերերով փոխվել էին առևտրային պատճառներով, և դրանից պատմությունը շատ է փոխվել[4]։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնին և Վանկուվերի միջազգային կինոփառատոնին[5][6][7][8], որոնք անցկացվել էին 2012-ի սեպտեմբերին, ինչպես նաև ցուցադրվել է Բուսանի միջազգային կինոփառատոնին, հոկտեմբերին[9]։ Այն թողարկվել է Կորեայում նույն տարվա հոկտեմբերի 31-ին։

Սունի` դերասանուհի Պակ Բոյոնգ
Չոլսու` դերասան Սոնգ Ջունգ Կի

Սունին, նրա մայրն ու կրտսեր քույրը ապրում էին գյուղում։ Մի օր Սունիի տանը մի անծանոթ տղա է հայտնվում։ Տեսքից մարդու էր նման, սակայն վայրի կենդանու վարքագիծ ուներ։ Շուտով Սունիի ընտանիքը ոստիկանություն է դիմում, բայց ոստիկանությունը հայտնում է, որ դա իրենց իրավասության տակ չէ և, որ պետք է տղային ուղարկեն հաստատություն, սակայն հաստատությունը ասում է, որ պետք է սպասեն։ Ընտրություն չունենալով` Սունիի ընտանիքը դառնում է մարդագայլի խնամակալը, նրա անունը դնում են Չոլսու և սովորեցնում են մարդու նման ապրել։ Այդ ընթացքում մարդագայլը նրանց հարազատ է դառնում։ Սակայն Ջիթեն, որը մի հարուստ մարդու որդի էր և դեռ մանկուց Սունիի հանդեպ զգացմունքներ ուներ, տեսնում է, որ Սունին մտերմացել է Չոլսուի հետ, խանդից հայտնում է գյուղացիներին, և նրանք որսորդ են վարձում մարդագայլին սպանելու համար։ Բայց հակառակ սպասումներին, նրանք սկսում են մտափոխվել` տեսնելով շատ նուրբ Չոլսուին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]