Մարատ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարատ Սահակյան
Ծնվել էօգոստոսի 24, 1931(1931-08-24)
ԾննդավայրՎերին Ղամարլու, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 10, 1999(1999-12-10) (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1954)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1997)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան

Մարատ Գուրգենի Սահակյան (օգոստոսի 24, 1931(1931-08-24), Վերին Ղամարլու, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 1999(1999-12-10), Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1997):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարատ Սահակյանը ծնվել է 1931 թվականի օգոստոսի 24-ին Ղամարլուում (այժմ՝ ք. Արտաշատ1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1966-1999 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, միաժամանակ, 1988 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանում։

Աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ ժողովրդի մասնակցությանը Հայրենական մեծ պատերազմին (1941-1945): Համահեղինակ է «Գիրք հերոսների մասին» (1985), «Հայ լեհական դարավոր բարեկամության պատմությունից» (լեհերեն, 1983) կոլեկտիվ աշխատությունների[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Участие сотрудников Национальной Академии Наук Республики Армения в Великой Отечественной войне (1941-1945). Е., 2001 (համահեղինակ).[2]
  • Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին։ (ԽՍՀՄ հյուսիս-արևմտյան և արևմտյան շրջան) 1941-1945 թթ., Երևան ։ Ա. հ., 1997[3]:
  • Հայ ռազմիկները Հունգարիայի և Ավստրիայի ազատագրման մարտերում (1944-1945 թթ.) Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1990[4]:
  • Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի (համահեղինակ), Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1988[5]։
  • Սովետական ռազմիկների մարտական եղբայրությունը Լենինգրադի համար մղված մարտերում (1941-1944), Երևան։ ՀԽՍՀ ԳԱ, 1986[6]։
  • Փառքի շքանշշաննի հայ ասպետները (համահեղինակ), Երևան, 1982։
  • Սովետական Մերձբալթիկայի համար մղված մարտերում (1941-1945), Երևան ։ ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1981[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 384։
  2. «Участие сотрудников Национальной Академии Наук Республики Армения в Великой Отечественной войне (1941-1945)». greenstone.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.(չաշխատող հղում)
  3. «Սահակյան, Մարատ Գուրգենի (1997) Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին (ԽՍՀՄ հյուսիս-արևմտյան և արևմտյան շրջաններ), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  4. Հարությունյան, Կլիմենտ Ամասիայի (1990). Սահակյան, Մարատ Գուրգենի (ed.). Հայ ռազմիկները Հունգարիայի և Ավստրիայի ազատագրման մարտերում (1944-1945 թթ.) =: Войны-армяне в боях за освобождение Венгрии и Австрии (1944-1945 гг.). ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Երևան: ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն. ISBN 9785808001305.
  5. Հարությունյան, Կլիմենտ Ամասիայի; Սահակյան, Մարատ Գուրգենի (1988). Առաքելյան, Բ Ա (ed.). Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի. Պատմության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Երևան: ՀՍՍՀ ԳԱ.
  6. Սահակյան, Մարատ Գուրգենի (1986). Հարությունյան, Կլիմենտ Ամասիայի (ed.). Սովետական ռազմիկների մարտական եղբայրությունը Լենինգրադի համար մղված մարտերում (1941-1944). Պատմության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Երևան: ՀՍՍՀ ԳԱ.
  7. Սահակյան, Մարատ Գուրգենի (1981). Խալեյան, Երվանդ Մկրտչի (ed.). Սովետական Մերձբալթիկայի համար մղված մարտերում (1941-1945). Պատմության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարատ Սահակյան» հոդվածին։