Մատեո Ֆալկոնե
Մատեո Ֆալկոնե ֆր.՝ Mateo Falcone | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Պրոսպեր Մերիմե |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
Հրատարակվել է | 1829 |
Մատեո Ֆալկոնե, ֆրանսիացի գրող Պրոսպեր Մերիմեի՝ 1829 թվականին գրած նովելն է։ Առաջին անգամ լույս է տեսել Revue de Paris-ի մայիսյան համարում՝ ստանալով դրական արձագանքներ[1][2]։
Դիպաշար (սյուժե)[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատեո Ֆալկոնեն՝ հարգված հողատերը և նշանառուն, ապրում էր Կորսիկայի խորդուբորդ հատվածում, որտեղ հաճախում էին օրենքից խույս տվածները։
Մի օր Մատեոն թողնում է իր 10-ամյա որդուն՝ Ֆորտունատոյին, տնօրինելու ոչխարների հոտը։ Նրա բացակայության ժամանակ այդ կողմերով է անցնում Ջանետտո անունով հետախուզվող հանցագործը և իմանալով Մատեոյի համբավի մասին՝ խնդրում է թաքնվել տանը։ Ֆորտունատոն տատանվում է, բայց համաձայնում է այն բանից հետո, երբ Ջանետտոն նրան արծաթե մետաղադրամ է առաջարկում։
Շուտով հասնում է զինվորների խումբը՝ Ֆորտունատոյի հեռավոր զարմիկի՝ Թիոդորոյի գլխավորությամբ։ Թիոդորոն հարցնում է նրան Ջանետտոյի մասին և պատասխաններից չբավարարված՝ հրամայում է խուզարկել տունը։ Խուզարկվողին չգտնելուց հետո նա առաջարկում է իր արծաթե ժամացույցը Ջանետտոյի դիմաց։ Չկարողանալով դիմադրել՝ Ֆորտունատոն մատնում է հանցագործի թաքստոցը։
Այդ ընթացքում Մատեոն և նրա կինը վերադառնում են, և մինչ զինվորները զբաղված էին Ջանետտոյին ձերբակալելով, Թիոդորոն խանդավառությամբ պատմում է Մատեոյին, թե ինչպես են բռնել այդ մարդուն։ Ջանետտոն Մատեոյին վիրավորում է՝ տունը որակելով որպես «դավաճանի տուն»։
Զայրացած Մատեոն սպասում է մինչև զինվորների հեռանալը, այնուհետև Ֆորտունատոյին պատվիրում է հետևել իրեն դեպի մոտակա ձորը։ Այնտեղ նա առաջարկում է Ֆորտունատոյին աղոթել, իսկ այնուհետև գնդակահարում է նրան։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1973 թվականին Կացուհիրո Օտոմոն իր դեբյուտային մանգայում ստեղծեց Մատեո Ֆալկոնեի կերպարը[3]։
- 2009 թվականին Էրիկ Վիլլյարդը կարճ նովելը վերածեց 65-րոպեանոց ֆիլմի[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sachs, Murray (1975) "The Emergence of a Poetics"
- ↑ The Short-story: Specimens Illustrating Its Development Brander Matthews - 1907 - Page 137 "He had abundant invention, with a leaning toward tragedy, seized in its intensest aspects. These qualities are visible in " Mateo Falcone," published in 1829, as well as in the longer " Carmen." MATEO FALCONE1 Coming out of Porto- Vecchio ...
- ↑ Brooks, Brad; Tim Pilcher (2005). The Essential Guide to World Comics. London: Collins & Brown. էջ 103. ISBN 1-84340-300-5.
- ↑ Frodon, Jean-Michel (2014 թ․ նոյեմբերի 26). ««Mateo Falcone», ou comment un des meilleurs romanciers de l'année en a aussi signé un des plus beaux films». Slate.fr (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|