Jump to content

Մասրենի հարյուրթերթանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասրենի հարյուրթերթանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մասրենի
Տեսակ Մասրենի հարյուրթերթանի
Լատիներեն անվանում
Rose centifolia


Մասրենի հարյուրթերթանի (լատին․՝ Rose centifolia), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ 0,5-1 մ և ավելի բարձրությամբ։ Տերևիկները ներքևի կողմից մերկ են կամ ծածկված գեղձիկներով, մազմզուկապատ առանցքով։ Փշերը խոշոր են, ամուր, բացի այդ, ճյուղերի վրա կան նաև բարակ, մանր, խոզանանման փշիկներ։ Ծաղիկները խոնարհված են, խոշոր, վարդագույն, լիաթերթիկ։ Հիպանթիումը ձվաձև է, ամուլ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում է վեգետատիվ ճանապարհով և ամենուրեք հանդիպում է միայն մշակության մեջ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևներն օգտագործվում են վարդաջուր ստանալու և մուրաբա պատրաստելու համար։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղներ չի առաջացնում։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք մեկը մյուսից տարբերվում են թփերի բարձրությամբ, ծաղիկների մեծությամբ և այլ հատկանիշներով[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 401։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի հարյուրթերթանի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի հարյուրթերթանի» հոդվածին։