Մասնակից:Շահնազարյան Աննա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հացի թանգարան (ադրբ.՝ Çörək muzeyi, Чөрәк музеји), ժամանակին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Աղդամ քաղաքում գտնվող թանգարան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը կառուցվել է 1983 թվականին[1]: Թանգարանում պահվում էին անտիկ շրջանին և միջնադարին[2], վերաբերվող ցուցանմուշներ, հացին և դաշտավարությանը վերաբերվող հնագիտական իրեր, քարացած ցորեններ, երկանքներ, հին գրքեր, ձեռագրեր և տարբեր նյութեր, դաշտավարության և երկրագործության ժամանակ օգտագործվող գործիքներ (մանգաղ, գերանդի, մուրճ)[1][2]: Թանգարանը շատ է վնասվել 1990 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և ներկայումս այն գտնվում է ավերված վիճակում:

Շենքի ճակատային մասին կար թափանցիկ զարդանկարներ և երկու խճանկարային պաննո ցորենի հասի և արևի պատկերով: Ներսից կային գունավոր ապակենկարներ, առաստաղը բաց և մուգ փայտե քառակուսիներից էր: Թանգարանի սրահներից մեկի մոտքում գրած էր «Խոնարհվիր հացին»[3]: Թանգարանում բացի թվարկված ցուցանմուշներից կար նաև խանձված ցորենի հասկեր, որոնք թանգարանի նախկին տնօրեն նիյազի Կուլիեվի խոսքով գտնվել են Աղդամի մոտ գտնվող Չալագանտելե ավանը: Դրանք թանգարանին էր նվիրել գիտնական-սելեկցիոներ Իմամ Մուստաֆայեվը, որը ստեղծել է ցորենի դիմացկուն տեսակ[3]: Ըստ Կուլիեվի մի անգամ թանգարան է եկել ուսունամյա մի ծերունի և թանգարանին է նվիրել 17-րդ դարի ձեռքի քարե աղորիքներ, ցանկանալով որ մարդիկ տեսնեն և հասկանան թե ինչպես է հացն առաջացել: Թանգարանում է պահվել նաև Լնինգրադյան շրջափակման ժամանակ խանձված հաց, որը թանգարան էր բերել կին-հացթուխ Գալինա Կանաեվնան[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Агдамский хлебный музей». azerbaijans.com. Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին. Վերցված է 2012-11-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 Информация о городе Агдам на сайте министерства культуры и туризма Азербайджана(չաշխատող հղում) (ադրբ.)
  3. 3,0 3,1 3,2 Геннадий Остапенко. Чурек и Юха // журнал : Вокруг Света. — Февраль 1990. — № 2.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vüqar Tofiqli. Agdam Çörək Muzeyi:Dünəni, bugünü və sabahı. — Баку: Adiloglu, 2011. — ISBN 9789952251302 (ադրբ.)
  • Р. Абдуллаев. Музей хлеба: [Агдам] // Гудок. — 28 января 1986.

Կատեգորիա:Թանգարաններ այբբենական կարգով