Մասնակից:Մերի2000/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օսցիլյատոր , տատանվող ֆիզիկ, համակարգ։ Հավասարակշռության դիրքի շուրջը տատանողական շարժում կատարող մակրոսկոպիկ մարմինը կոչվում է դասական օսցիլյատոր։ Ազատության մեկ աստիճան ունեցող 0․ կոչվում է գծային։ Փոքր X շեղումների դեպքում գծային օսցիլյատորի պոտենցիալ էներգիան հավասար է (m-ը զանգվածն է, -ն՝ տատանման ցիկլային հաճախականությունը)։

Օսցիլյատորի շարժումա նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսի օսցիլյատորի շարժումը նկարագրվում է հավասարումով, որի լուծումը՝ ) (a-ն ամպլիտուդն Է, –ն՝ սկզբնական փուլը), ցույց է տալիս, որ շեղումը ժամանակի ընթացքում փոփոխվում է ներդաշնակ օրենքով։

Տատանման պարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներդաշնակ օսցիլյատորի տատանման պարբերությունը՝ ։ Ներդաշնակ օսցիլյատորի լրիվ էներգիան ուղիղ համեմատական է ամպլիտուդի քառակուսուն՝ ։ Դասական ներդաշնակ օսցիլյատորի օրինակներ են զսպանակից կախված բեռը, մաթեմատիկական ճոճանակը, կամերտոնը են՝ բավականաչափ փոքր ամպլիտուդների դեպքում։

Քվանտային ներդաշնակ օսցիլյատորի վիճակները որոշվում են Շրեդինգերի ավասարման լուծումներով, որտեղ -ը Համիլտոնի օպերատորն է, փո–ը՝ վիճակը նկարագրող ալիքային ֆունկցիան, En-ը՝ էներգիան, որտեղ -ը օսցիլյատորի քվանտային թիվն է։

Քվանտային օսցիլյատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվանտային օսցիլյատորի փոքրագույն Էներգիան հավասար է , ի տարբերություն դասական դեպքի, երբ , այսինքն 4 ըստ քվանտային տեսության, բացարձակ դադարի վիճակ գոյություն չունի։ Քվանտային օսցիլյատորի օրինակներ են ատոմների տատանումները մոլեկուլներում, մոլեկուլներինը՝ պինդ մարմիններում, իսկ ազատ ճառագայթման դաշտը համարժեք է տարբեր հաճախականություններով քվանտային օսցիլյատորների համախմբության։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ․ Ավագյան


Կատեգորիա:Համակարգեր

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։