Jump to content

Մասնակից:Seda2606/Ավազարկղ25

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտադրված է Գերմանիայում, 1988 թվականի Արևմտյան Գերմանիայի փոստային նամականիշ

Արտադրված է Գերմանիայում (անգլ.՝ Made in Germany), ապրանքային նշան: Ցույց է տալիս, որ ապրանքն արտադրվել է Գերմանիայում:

Fischer's stock կորպորացիայի մետաղական թիթեղ

Պիտակը ստեղծվել է Բրիտանիայում 1887 թվականի Ապրանքային նշանների մասին ակտով (Համար 50 & 51 օրենքներ) օտարերկրյա արտադրանքը ակնհայտորեն տարբերակելու համար, քանի որ օտարերկրյա արտադրողները բրիտանական հայտնի արտադրող ընկերությունների նշաններով կեղծում էին ցածրորակ ապրանքները և ներմուծում դեպի Միացյալ Թագավորություն։ Պարզվել է, որ դրանցից շատերը ծագում են Գերմանիայից, որի կառավարությունը ներմուծել էր պրոտեկցիոնիստական քաղաքականություն՝ օրինականորեն արգելելու ապրանքների ներմուծումը ներքին արդյունաբերությունը զարգացնելու նպատակով[1]:

Պրոֆեսոր Ասաֆ Զուսմանը (Սթենֆորդի Տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտող), «Գերմանական պրոտեկցիոնիզմի վերելքը 1870-ականներին. Գերմանիայի արդյունաբերության պաշտպանությունը» հոդվածում նշել է, որ 1879 թվականին Բիսմարկի Գերմանիայում ներմուծված խիստ մաքսատուրքերը հանգեցրել են ներմուծման զգալի կրճատման, որը միտված էր Գերմանիայի արդյունաբերությունը պաշտպանելու համար։

Որպես պատասխան՝ Մեծ Բրիտանիայի ազատ առևտրի լիբերալ կառավարությունը ներկայացրեց ապրանքային նշանների ակտը, որը թույլ կտար սպառողներին ընտրել՝ կշարունակե՞ն ապրանքներ գնել պրոտեկցիոնիստական տնտեսություններից, թե՞ ոչ:

Գերմանիան հաջողությամբ օգտագործեց Made in Germany պիտակը որպես ապրանքի որակի, ամրության և հուսալիության հոմանիշ[2][3][4][5][6]:

«Made in Germany»-ն չի վերահսկվում կենտրոնական կարգավորող մարմնի կողմից։ Այնուամենայնիվ, 1973 թվականին Արդարադատության դաշնային դատարանը որոշում կայացրեց, որ «Made in Germany» պիտակը չի կարող սահմանափակվել միայն արևմտյան գերմանական ընկերությունների համար: Այս որոշումից հետո «Արտադրված է Արևմտյան Գերմանիայում» հաճախ օգտագործվում էր Արևմտյան Գերմանիայում, մինչդեռ «Արտադրված է Արևելյան Գերմանիայում»՝ արևելյան Գերմանիայում։ 1995-ին Շտուտգարտի Բարձրագույն տարածքային դատարանը որոշեց, որ «Արտադրված է Գերմանիայում» տերմինը մոլորեցնող է,երբ մեծ մասը գերմանական հումք կամ գերմանական արհեստագործություն չէ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lutteroth, Johanna (24 August 2012). «Dreist, dreister, Deutschland». Der Spiegel. Վերցված է 24 August 2012-ին.
  2. «How much is 'Made in Germany' really worth?». Deutsche Welle. 20 January 2014.
  3. «Tighter 'Made in Germany' rules criticised». The Local. 16 Jan 2012.
  4. «Unpopular EU Proposal: 'Made in Germany' Label At Risk». Spiegel Online. January 16, 2012.
  5. «'Made in Germany' in times of globalisation». Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2015-03-21-ին.
  6. A. Joseph, Ugesh. «The 'Made in Germany' Champion Brands» (PDF). GOWER. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-04-02-ին. Վերցված է 2015-03-21-ին.
Քաղվածելու սխալ՝ «National_Archives_1» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Ընթերցանության նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Borck, Hans-Günther (1993). Ein gemeinsames Erbe: "Made in Germany". Wettbewerb in Recht und Praxis. էջեր 301–303.
  • Wulf, Julia (1995). "Made in Germany": Wirtschaftliche Bedeutung und rechtliche Schutzmöglichkeiten. Frankfurt am Main; New York: Peter Lang Verlag. ISBN 3-631-47785-6.
  • Jenkins, Steve (2016). «Is my 'Made in Germany' (or West Germany) SIG Really German?». Seattle, Washington: RealGunReviews.com.