Մասնակից:O'micron/Փոթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կինոարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմի մաս 2-ի նկարահանումները հետադարձ կապ ունեն 2009 թվականի փետրվարի 19-ից մինչև 2010 թվականի հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում նկարահանված նույնանուն ֆիլմի[1] առաջին մասի հետ[2][3]։ Ռեժիսոր Դեյվիդ Եյթսը, ում էլ վստահված էր ֆիլմի նկարահանման աշխատանքները, «մաս 2»-ը նկարագրում է հետևյալ կերպ․ «օպերային, գունագեղ և երևակայական հիմք ունեցող», «մեծ օպերա՝ մեծածավալ մարտական տեսարաններով»[4][5]։

Ինչպես նախորդ դեպքերում, այս պարագայում ևս ֆիլմի դիպաշարը հիմնված է Ջոան Ռոուլինգի նույնանուն վեպի վրա։ Գրքի գործողությունները երկմասանոց ֆիլմով ներկայացնելու գաղափարն առաջին անգամ հնչեցնում է «Warner Bros.»-ի գործադիր տնօրեն Լայոնել Ուիգրեմը, որը, սկզբնապես, հացասական արձագանքներ է գտում։ Մասնավորապես, պրոդյուսերներից Դևիդ Հեյմանը արտահայտվում է հետևյալ կերպ․ «ո՛չ, Դեյվիդ։ Ինչպե՞ս ենք մենք դա անելու․․․»։ Սակայն, գիրքը վերընթերցելուց հետո սցենարիստ Սթիվ Քլովսը ևս սկսում է պաշտպանել Ուիգրեմի նախաձեռնությունը՝ երկմասանի ֆիլմի գաղափարի օգտին[6]։

Նկարահանման հրապարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Architectural Digest»-ին տված հարցազրույցում արտադրության դիզայներ Քրեյգը «Գրինգորթս» բանկի մասին նշել է հետևյալը[7]

Մեր բանկի դահլիճը, ինչպես շատ այլ բանկերի դեպքում, կառուցված է մարմարաքարից և մեծ մարմարե սյուներից․․․ և դա հիանալի է։ Գոբլինների՝ բանկային աշխատակիցներ լինելու հանգամանքը բանկին հաղորդում է ավելի վեհաշուքություն, ապահովում համեմատական ներդաշնակությունը։ Դա սցենարային զվարճանքի մի մասն է․․․ մենք չափազանցրեցինք դրա չափը, չափազանցրեցինք ծավալները, նույնիսկ՝ մարմարի փայլը։
- Ստյուարտ Քրեյգ, «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2» ֆիլմի արտադրության դիզայներ

Դիպաշարային տեսարաններից մեկում այսպես կոչված կախարդանքի ազդեցությամբ «Գրինգորթս»-ի գանձերը բազմապատկվում են։ Այս մասին նշվում է հետևյալը[8]

Մենք այդ ամենի համար բառացիորեն ստիպված եղանք հազարավոր կտորներ պատրաստել, որոնք արհեստականորեն փայլեցվեցին ոսկու կամ արծաթի նման։ Յուրահատուկ էֆեկտների պատասխանատու Ջոն Ռիչարդսոնը պատրաստեց մի հարթակ, որը ունակ էր բարձրանալ տարբեր մակարդակներ, և որի միջոցով կարողացանք ցուցադրել կուտակման տեսարանը։
- Ստյուարտ Քրեյգ, «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2» ֆիլմի արտադրության դիզայներ

«Art Insights Magazine»-ի ներկայացուցչի հետ զրույցում Քրեյգը խոսում է նաև Հոգվարթսի ճակատամարտի պատկերավորման մասին դժվարությունների մասին։ Արտադրության դիզայները նշում է, որ բավականին բազմաբնույթ աշխատանքներ են տարել նաև Քինգսքրոսյան տեսարանի վրա (Հարի Փոթերի և Ալբուս Դամբլդորի անդրաշխարհյան հանդիպումը):

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային թիմի ընտրության ժամանակ հաստատվում է, որ ֆիլմի սաուդթրեքի ստեղծման աշխատանքները վերստին վստահվելու են ֆրանսիացի երգահան Ալեքսանդր Դեպլային[9][10]։ Վերջինս հեղինակել էր նաև «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի առաջին հատվածամասի երաժշտությունը։ «Music Magazine»-ին տված հարցազրույցում Դեպլան հավաստում է, որ «Warner Bros.»-ի ընտրությունը «մեծ մարտահրավեր» է իր համար, և որ նա իր առջև դրել է սպասելիքների արդարացման և հսկայածավալ աշխատանքի հիմնանպատակ[11]։

Գրեմմիի 54-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմի սաունդթրեքը պարգևատրվում է «Վիզուալ մեդիայի լավագույնս գնահատված սաունդթրեք» անվանակարգում[12]։

  1. Goldman, Eric (21 December 2012). «Harry Potter Reshoots Underway». IGN. Վերցված է 6 December 2012-ին.
  2. «Harry Potter at Leavesden». Warner Bros. 2011. Արխիվացված է օրիգինալից 23 September 2012-ին. Վերցված է 5 December 2012-ին.
  3. Schwartz, Terri (14 June 2010). «'Harry Potter' Filming Wraps – For The Last Time». MTV News. Վերցված է 6 December 2012-ին.
  4. Hunter, Rob (13 August 2010). «If The Two Harry Potter and the Death Hallows Films Were A Person This Would Be Perineum». Film School Rejects. Արխիվացված է օրիգինալից 23 June 2011-ին. Վերցված է 20 May 2011-ին.
  5. «David Yates: Deathly Hallows is a big opera, a great big epic with huge battles». The Leaky Cauldron. 24 January 2010. Վերցված է 20 May 2011-ին.
  6. «David Heyman 'Fantastic Beasts & Where To Find Them' script is wonderful». YouTube. 25 November 2014. Վերցված է 25 November 2014-ին.
  7. Stamp, Elizabeth. «Inside Harry Potter and the Deathly Hallows: Part 2, Production designer Stuart Craig gives AD an exclusive look at the sets of the upcoming film». Architectural Digest. Արխիվացված է օրիգինալից 20 January 2012-ին. Վերցված է 23 June 2011-ին.
  8. «Stuart Craig Interview Transcript». Art Insights Magazine. Արխիվացված է օրիգինալից 13 September 2011-ին. Վերցված է 23 June 2011-ին.
  9. «Alexandre Desplat will compose Harry Potter and the Deathly Hallows: Part 2». Filmonic.com. 7 November 2010. Արխիվացված է օրիգինալից 9 November 2010-ին. Վերցված է 7 November 2010-ին.
  10. «Alexandre Desplat and scoring the Courtyard Apocalypse». Harry Potter's Page. 6 July 2011. Արխիվացված է օրիգինալից 13 July 2011-ին. Վերցված է 6 December 2012-ին.
  11. Schweiger, Daniel (9 November 2010). «Deathly Hallows Composer Alexandre Desplat». Film Music. Վերցված է 30 January 2011-ին.
  12. «54th Annual GRAMMY Awards Nominees and Winners». Grammy Awards. Վերցված է 3 November 2012-ին.