Մասնակից:O'micron/Փոթեր
Կինոարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հարի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմի մաս 2-ի նկարահանումները հետադարձ կապ ունեն 2009 թվականի փետրվարի 19-ից մինչև 2010 թվականի հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում նկարահանված նույնանուն ֆիլմի[1] առաջին մասի հետ[2][3]։ Ռեժիսոր Դեյվիդ Եյթսը, ում էլ վստահված էր ֆիլմի նկարահանման աշխատանքները, «մաս 2»-ը նկարագրում է հետևյալ կերպ․ «օպերային, գունագեղ և երևակայական հիմք ունեցող», «մեծ օպերա՝ մեծածավալ մարտական տեսարաններով»[4][5]։
Ինչպես նախորդ դեպքերում, այս պարագայում ևս ֆիլմի դիպաշարը հիմնված է Ջոան Ռոուլինգի նույնանուն վեպի վրա։ Գրքի գործողությունները երկմասանոց ֆիլմով ներկայացնելու գաղափարն առաջին անգամ հնչեցնում է «Warner Bros.»-ի գործադիր տնօրեն Լայոնել Ուիգրեմը, որը, սկզբնապես, հացասական արձագանքներ է գտում։ Մասնավորապես, պրոդյուսերներից Դևիդ Հեյմանը արտահայտվում է հետևյալ կերպ․ «ո՛չ, Դեյվիդ։ Ինչպե՞ս ենք մենք դա անելու․․․»։ Սակայն, գիրքը վերընթերցելուց հետո սցենարիստ Սթիվ Քլովսը ևս սկսում է պաշտպանել Ուիգրեմի նախաձեռնությունը՝ երկմասանի ֆիլմի գաղափարի օգտին[6]։
Նկարահանման հրապարակ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Architectural Digest»-ին տված հարցազրույցում արտադրության դիզայներ Քրեյգը «Գրինգորթս» բանկի մասին նշել է հետևյալը[7]․
Դիպաշարային տեսարաններից մեկում այսպես կոչված կախարդանքի ազդեցությամբ «Գրինգորթս»-ի գանձերը բազմապատկվում են։ Այս մասին նշվում է հետևյալը[8]․
«Art Insights Magazine»-ի ներկայացուցչի հետ զրույցում Քրեյգը խոսում է նաև Հոգվարթսի ճակատամարտի պատկերավորման մասին դժվարությունների մասին։ Արտադրության դիզայները նշում է, որ բավականին բազմաբնույթ աշխատանքներ են տարել նաև Քինգսքրոսյան տեսարանի վրա (Հարի Փոթերի և Ալբուս Դամբլդորի անդրաշխարհյան հանդիպումը):
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքային թիմի ընտրության ժամանակ հաստատվում է, որ ֆիլմի սաուդթրեքի ստեղծման աշխատանքները վերստին վստահվելու են ֆրանսիացի երգահան Ալեքսանդր Դեպլային[9][10]։ Վերջինս հեղինակել էր նաև «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի առաջին հատվածամասի երաժշտությունը։ «Music Magazine»-ին տված հարցազրույցում Դեպլան հավաստում է, որ «Warner Bros.»-ի ընտրությունը «մեծ մարտահրավեր» է իր համար, և որ նա իր առջև դրել է սպասելիքների արդարացման և հսկայածավալ աշխատանքի հիմնանպատակ[11]։
Գրեմմիի 54-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմի սաունդթրեքը պարգևատրվում է «Վիզուալ մեդիայի լավագույնս գնահատված սաունդթրեք» անվանակարգում[12]։
- ↑ Goldman, Eric (21 December 2012). «Harry Potter Reshoots Underway». IGN. Վերցված է 6 December 2012-ին.
- ↑ «Harry Potter at Leavesden». Warner Bros. 2011. Արխիվացված է օրիգինալից 23 September 2012-ին. Վերցված է 5 December 2012-ին.
- ↑ Schwartz, Terri (14 June 2010). «'Harry Potter' Filming Wraps – For The Last Time». MTV News. Վերցված է 6 December 2012-ին.
- ↑ Hunter, Rob (13 August 2010). «If The Two Harry Potter and the Death Hallows Films Were A Person This Would Be Perineum». Film School Rejects. Արխիվացված է օրիգինալից 23 June 2011-ին. Վերցված է 20 May 2011-ին.
- ↑ «David Yates: Deathly Hallows is a big opera, a great big epic with huge battles». The Leaky Cauldron. 24 January 2010. Վերցված է 20 May 2011-ին.
- ↑ «David Heyman 'Fantastic Beasts & Where To Find Them' script is wonderful». YouTube. 25 November 2014. Վերցված է 25 November 2014-ին.
- ↑ Stamp, Elizabeth. «Inside Harry Potter and the Deathly Hallows: Part 2, Production designer Stuart Craig gives AD an exclusive look at the sets of the upcoming film». Architectural Digest. Արխիվացված է օրիգինալից 20 January 2012-ին. Վերցված է 23 June 2011-ին.
- ↑ «Stuart Craig Interview Transcript». Art Insights Magazine. Արխիվացված է օրիգինալից 13 September 2011-ին. Վերցված է 23 June 2011-ին.
- ↑ «Alexandre Desplat will compose Harry Potter and the Deathly Hallows: Part 2». Filmonic.com. 7 November 2010. Արխիվացված է օրիգինալից 9 November 2010-ին. Վերցված է 7 November 2010-ին.
- ↑ «Alexandre Desplat and scoring the Courtyard Apocalypse». Harry Potter's Page. 6 July 2011. Արխիվացված է օրիգինալից 13 July 2011-ին. Վերցված է 6 December 2012-ին.
- ↑ Schweiger, Daniel (9 November 2010). «Deathly Hallows Composer Alexandre Desplat». Film Music. Վերցված է 30 January 2011-ին.
- ↑ «54th Annual GRAMMY Awards Nominees and Winners». Grammy Awards. Վերցված է 3 November 2012-ին.