Jump to content

Մասնակից:Inessa85/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք , երբեմն վերակենդանացում կամ վերակենդանացման բաժանմունք [1] ,խոշոր բժշկական հաստատությունում (հիվանդանոց, հոսպիտալ), բժշկական համալսարանում,ստացիոնար բաժանմունք ,որը նախատեսված է շտապ բժշկական օգնություն ցույց տալու, հիվանդներին վերակենդանացում և ինտենսիվ թերապիա անցկացնելու համար: Կարող է ունենալ որոշակի հիվանդություններով հիվանդների , նորածինների բուժման մասնագիտացում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերակենդանացման մահճակալ՝ անկողնային սարքավորումներով

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները բազմամասնագիտական ​​բժշկական հաստատություններում լինում են մասնագիտացված կամ ոչ մասնագիտացված։ Մասնագիտացված վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը բաժանվում է ըստ պաթոլոգիայի տեսակի, հիվանդներին ուղեգրում են ըստ պատոլոգիայի։

Որպես կանոն, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը ֆինանսապես ամենածախսատար բաժանմունքններից է։ Դա պայմանավորված է աշխատանքի յուրահատկությամբ, թանկարժեք դեղերի և կոնկրետ թանկարժեք սարքավորումների մատակարարման անհրաժեշտությամբ։

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը սովորաբար առանձին հատվածում են տեղակայում , առանձնանում է այլ բաժանմունքներից լրացուցիչ դռնով , որոշ դեպքերում՝ սանիտարական անցակետով։

Նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք, Մարակայի կենտրոնական հիվանդանոց, Վենեսուելա

Միջին հաշվով, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 4-6 հիվանդի համար աշխատում է մեկ ռեանիմատոլոգ և 1-2 միջին օղակի բուժաշխատող։ Այդ թիվը կարող է տատանվել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունված հիվանդի պաթոլոգիայից կախված և տվյալ հիվանդանոցի անձնակազմի համալրումից:

Այցելություն հիվանդներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում հարազատները 2015 թվականից կարողացել են այցելել վերակենդանացման բաժանմունքում հիվանդներին, ինչը հաստատել է 2016 թվականի մարտի կեսերին առողջապահության նախարարության ներկայացուցիչը։[2][1] Ավելի վաղ՝ 2016 թվականի մարտի սկզբին, Change.org կայքում նմանատիպ խնդրանքով դիմում էր հրապարակվել այս գերատեսչությանը, որը մինչև 2016 թվականի մարտի 15-ը ստորագրել էր ավելի քան 130 հազար մարդ։[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 В Минздраве подтвердили право россиян навещать родственников в реанимации : [арх. 15 Մարտի 2016] // Meduza. — 2016. — 15 Մարտի.
  2. Салагай: пациента, находящегося в реанимации, могут посещать родные : [арх. 21 Հունիսի 2021] // РИА Новости. — 2016. — 14 Մարտի.