Մանկական անկյուն (Դեբյուսի)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանկական Անկյուն սյուիտը դաշնամուրի համար Կլոդ Դեբյուսին գրել է 1906-1908 թվականներին և այն նվիրել է իր 3-ամյա աղջկան՝ Շուշուին։ Սյուիտը կազմված է 6 փոքր պիեսից։
Իր աղջկա խաղալիքների ազդեցության տակ էլ Դեբյուսին գրել է այս սյուիտը։ Ստեղծագործությունը գրված է երեխաների համար, բայց այն բավական բարդ է։ Առաջին անգամ այն կատարել է դաշնակահար Հարոլդ Բաուերը։ 1911 թ. Դեբյուսիի ընկեր Անդրե Կապլեն գործիքավորել է սյուիտը, և գործիքավորված տարբերակը հրատարակվել է։ Ստեղծագործությունը տևում է մոտ 15 րոպե։
Դեբյուսիի մահվանից հետո այս սյուիտը նրա աղջկա համար նվագել է մեծ դաշնակահար Ալֆրեդ Կորտոն։ Շուշուն շատ զղջացել է, որ իր հայրը չի լսել այդ նվագը։ Իր հոր մահավանից մեկ տարի անց Շուշուն մահացել է դիֆթերիայից։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուիտը ունի 6 մաս՝
- Բժիշկ Գրադուսը և Պարնասսումը
- Ջիմբոյի օրորոցայինը
- Տիկնիկի սերենադը
- Ձյունը պարում է
- Փոքրիկ հովիվը
- Գոլլիվոգի քեյքվոքը