Jump to content

Մայրաքաղաքային (կեքս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրաքաղաքային

«Մայրաքաղաքային», կեքսի հիմնական տեսակներից մեկը, որն արտադրվել է ԽՍՀՄ-ում արդյունաբերական եղանակով[1]։ Բաղադրատոմսի առաջին հայտնի հրապարակումները հայտնվել են 1951[2]-1952 թվականներին[3][4]։

Մինչև 1 կիլոգրամ քաշ ունեցող կեքսն ուղղանկյուն ձևի արտադրանք է, որի մեջտեղում կա մեծ երկայնակի ճեղք։ Վրան ցանված է շաքարի փոշով։ Կտրատված վիճակում երևում է հավասարաչափ բաշխված չամիչը։ Թխված խմորը խիտ է և փափուկ, հեշտությամբ կոտրվում է[5], խոնավությունը՝ 18-21%[1]: 75 գրամ քաշով կեքսը թխվում է կլոր ծալքավորված[6] կամ գլանային ձևերով[1]՝ խոնավությունը 10-14%[4]։

Արտադրական տեխնոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարագը խառնում են շաքարով, աղով, վանիլինով և ամոնիումով,փխրեցուցիչով, աստիճանաբար ավելացնում ձվի սպիտակուցի և դեղնուցի խառնուրդը։ Խառնում են այնքան ժամանակ, մինչև շաքարի բյուրեղները լուծվեն։ Ավելացնում են չամիչ և ալյուր[6]։

Թխել յուղված և ալյուրավորված կաղապարների մեջ, 170-190 °C ջերմաստիճանում 1-1,5 ժամ։ 75 գ չափաբաժնով կեքսը թխվում է յուղված կաղապարների մեջ 180-200 °C ջերմաստիճանում 15-20 րոպե։ Սառչելուց հետո վրան շաղ են տալիս շաքարի փոշի[6][5]։

Հավելյալ տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրաքաղաքային կեքսի բաղադրատոմսի հիման վրա մշակվել են կեքսերիի նոր տեսակներ, որոնցից մեկը հարստացված է C, B1, E, PP վիտամիններով և բետա-կարոտինով (կալյումային հատապտուղների հավելումով)[7], իսկ մյուսը նախատեսված է գլյուտենի անհանդուրժողականություն ունեցող մարդկանց համար[8]։

Մայրաքաղաքային կեքսը նախաճաշի կամ ճաշի մի մասն էր Սովետական Սալյուտ-5 (1976-1977)[9], Սալյուտ-6 (1977-1982)[10] և մի քանի այլ տիեզերակայանների անձնակազմի անդամների համար[11][12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Товарный словарь, 1957
  2. Кенгис Р. П. Кекс «Столичный» // Приготовление мучных кондитерских изделий. — М.: Госторгиздат, 1951. — С. 129—130. — 248 с.
  3. 99. Кекс «Столичный» // Рецептуры на мучные кондитерские изделия / Минпищепром СССР. Главкондитер. — М.: Пищепромиздат, 1952. — С. 288.
  4. 4,0 4,1 Кенгис Р. П. Кекс столичный // Приготовление мучных кондитерских изделий. — 2-е изд., испр. и доп. — М.: Госторгиздат, 1953. — С. 71—72, 2. — 92 с.
  5. 5,0 5,1 Приготовление мучных кондитерских изделий, 1965
  6. 6,0 6,1 6,2 Кенгис, 1955
  7. Бубулич П. Г., Кашин А. С. Качество и пищевая ценность хлебцев «Докторские» и кекса «Столичный» на основе введения дикорастущих ягод // Вестник КрасГАУ : научный журнал. — 2009. — № 3. — С. 202—208.
  8. Шипарева М. Г. и др. Безглютеновый кекс «Столичный из чечевицы» // Вопросы питания : научный журнал. — 2018. — Т. 87. — № 5. Приложение. — С. 248.
  9. Освоение космического пространства в СССР 1976. По материалам печати / АН СССР. Институт косм. иссл-й. — М.: Наука, 1978. — С. 42. — 262 с.
  10. «Салют-6» — «Союз» — «Прогресс». Работа на орбите / Сост. В. А. Иванов и др. — М.: Машиностроение, 1983. — С. 96. — 344 с.
  11. Гильберг Л. А. Жизнь и работа в космосе. — М.: Знание, 1975. — С. 30. — 64 с. — (Новое в жизни, науке, технике. 12/1975).
  12. «Салют» на орбите / Ред. коллегия: М. П. Васильев и др. — М.: Машиностроение, 1973. — 160 с.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кенгис Р. П. 2327. Кекс столичный в мелких и крупных формах // Кулинария / Гл. ред. М. О. Лифшиц. — М.: Госторгиздат, 1955. — С. 756. — 960 с.