Ճապոնիայի օրհներգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնիայի օրհներգ
Տեսակօրհներգ և national Symbols of Japan?
Բառերի հեղինականհայտ
ԵրգահանHiromori Hayashi?
Երկիր Ճապոնիա
Հաստատվածհոկտեմբերի 26, 1880
 National anthem of Japan Վիքիպահեստում

Ճապոնիայի օրհներգ (|君が代|| «Կիմի Գա Յոն») Ճապոնիայի ազգային օրհներգը (հաճախ թարգմանվում է որպես «Իմպերատորի իշխանություն»)։ Երգի բառերը գրվել է Հեյան դարաշրջանի Ճապոնական ավանդական վակա ոճի հիման վրա։ Այն աշխարհի ամենից հին օրհներգն է (երաժշտւթյունն առավել երիտասարդ է) և ամենակարճ օրհներգներից է։

Փաստացի «Կիմի Գա Յոն» հանդիսացել է Ճապոնիայի հիմնը Մեյձիի հեղափոխությունից ի վեր, սակայն պաշտոնապես պետական դրոշն ու հիմնը օրենքով ընդունվել է 1999 թվականին։

«Կիմի Գա Յո» ի տեքստը որպես անանուն բանաստեղծություն ի հայտ է եկել 10-11- րդ դարերում։ Հետագայում հրատարակվել է տարբեր ծաղկաքաղներում (անալոգիաներում) մինչև Մեյձիի հեղափոխությունը։

1869 թվականին բրիտանացի զինվորական նվագախմբի դիրիժոր Ջոն Ֆենտոնը առաջարկել է ստեղծել Ճապոնիայի ազգային օրհներգը, որի համար գրել է երաժշտություն Օյմա Իվայոյի բառերով։ Հիմնի այդ տարբերակը ժողովրդավարություն չի վայելել և 1876 թվականից հետո չի կիրառվել[1]։

1880 թվականին կայսերական հանձնաժողովը ընտրել է օրհներգի երաժշտության նոր տարբերակը արքունական երաժիշտ Հիրոմորի Հայասիի և աշակերտներ Յոսիսո Օկուի և Ակիմորի Հայասիի կողմից։ Գերմանացի երաժիշտ Ֆրանց Ֆոն Էկերտը երաժշտությանը հաղորդել է եվրոպական ներդաշնակություն։ Օրհներգի այս տարբերակը առաջին անգամ բեմադրվել է 1880 թվականին կայսր Մեյձիի ծննդյան կապակցությամբ։

Օրհներգը ընդունվել է 1999 թվականին և վարչապետ Կեյձո Օբուտին հայտարարել է, որ կիմին նշանակում է կայսր, որը, ըստ սահմանադրության, հանդիսանում է պետական խորհրդանիշ, ժողովրդական միասնություն։

«Քո թագավորությունը» («Կիմի Գա Յո») հասկացվում է որպես ճապոնական պետություն։

Ձախ և լիբերալ շրջանակներում օրհներգը (ինչպես դրոշը) երբեմն բողոք է հարուցում՝ ասոցացվելով ռազմատենչ Ճապոնիայի հետ, մի շարք ուսուցիչներ էլ հրաժարվում են օրհներգը երգել դպրոցներում։

Օրհներգը հնչում է բոլոր պաշտոնական արարողությունների ընթացքում, բանակում, սպորտային մրցումների ժամանակ (հատկապես սումոյի մրցաշարում՝ մրցանակաբաշխությունից առաջ)։

Օրհներգի տեքստը բնօրինակ լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

君きみが代よは
千ち代よに八や千ち代よに
細さゞれ石いしの
巌いわおとなりて
苔こけの産むすまで

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Гимн Японии». www.neoland.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիայի օրհներգ» հոդվածին։