Ճանապարհ դեպի տուն (ֆիլմ, 1969)
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ռեժիսոր | Ալեքսանդր Սուրին |
Սցենարի հեղինակ | Էդուարդ Վոլոդարսկի |
Երաժշտություն | Ալեքսեյ Մուրավլյով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 81 րոպե |
IMDb | ID 0419707 |
«Ճանապարհ դեպի տուն» (ռուս.՝ «Дорога домой»), 1969 թվականի խորհրդային ֆիլմ-մելոդրամա, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Սուրինն Էդուարդ Վոլոդարսկու պատմվածքի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաշան շինհրապարակում մի քանի տարի աշխատելուց հետո վերադառնում է գյուղ՝ ծնողների մոտ և կոլտնտեսությունում աշխատանքի է անցնում որպես վարորդ։ Գյուղում Մաշան հանդիպում է իր մանկության ընկեր Անդրեյին, շուտով ամուսնանում է նրա հետ, բայց մտովի անընդհատ վերադառնում է Նիկոլային, ում սիրում էր քաղաքում։ Անդրեյը կռահում է այն պատճառները, որոնք Մաշային ստիպել են տուն վերադառնալ և սկսում է խմել։ Այնուամենայնիվ, այն լուրը, որ նրանք երեխա կունենան, փոխում է նրա վերաբերմունքը տան և կնոջ նկատմամբ։ Գալիս Է Նիկոլայը։ Հանուն Մաշայի նա պատրաստ է թողնել իր կնոջն ու երեխաներին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուբով Վիրոլայնեն - Մաշա
- Իգոր Կլաս - Անդրեյ Տեպլով, Մաշայի ամուսինը
- Վլադիմիր Իվաշով - Նիկոլայ Մալցև, Մաշայի սիրելին
- Միխայիլ Կիսլով - Պետկա, Մաշայի ծանոթը քաղաքային շինհրապարակում
- Ալեքսանդր Մալիշև - Պաշկա, Մաշայի եղբայրը
- Լեոնիդ Խուդով - Կուզմա Ֆեոդորովիչ, Մաշայի հայրը
- Մարիա Վինոգրադովա - Մաշայի մայրը
- Իվան Ռիժով - փոստատար
- Վիտալի Շապովալով - վարորդ
Ֆիլմը փաստացի չի թողարկվել վարձույթում. տպագրվել է միայն 15 օրինակ, որոնք ուղարկվել են կինոակումբներ․ դրա պատճառը, մի շարք տեղեկությունների համաձայն, եղել է այն, որ ֆիլմը դուր չի եկել ԽՍՀՄ Պետկինոյում աշխատող ինչ-որ մեկին[1][2]։ Դրա հետևանքով ֆիլմն աննկատ է մնացել քննադատների համար, բայց դրա վերաբերյալ ծավալուն դրական ակնարկ է տպագրվել «Օգոնյոկ» ամսագրում։
Գրախոսականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Н. Толченова — Маша возвращается домой // Журнал «Огонёк», 1970
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дорога домой // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 130
- Дорога домой // Мосфильм
|