Jump to content

Ղազախական ամուսնական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղազախական ամուսնական հարաբերություններ (ղազ.՝ үйлену салт-дәстүрлері), ղազախական համայնքի և տոհմի կյանքում կարևորագույն ծիսակատարություններից։ Ղազախական հարսանեկան արարողությունները բաղկացած են մի քանի փուլերից՝ հարսանեկան պատրաստություններ (նախահարսանիք) և բուն հարսանեկան արարողություն։

Ղազախական ամուսնական հարաբերություններ, 19-րդ դարի երկրորդ կես

Նշանադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը, մտածելով իր որդուն ամուսնացնելու մասին, սկզբում ճշտում է, թե որդին արդյոք ունի ընտրյալ։ Եթե որդին չունի ընտրյալ, ապա հայրը փնտրում է այնպիսի հարսնացուի, որը կարող է դառնալ իր որդու կինը։ Այնուհետև հայրը ընկերներից կամ ազգականներից որևէ մեկին է ուղարկում կամ ինքն է անձամբ գնում հարսնացուի տուն՝ պարզելու հարսնացուի ծնողների մտադրությունը։ Եթե նրանք համաձայն են, ապա նրանց դուստրն այդ պահից համրվում է հարսնացու։

Հարսնացուի առևանգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին Ասիայում և Ղազախստանում հարսնացուի առևանգմանը հազվադեպ են դիմել։ Սովորաբար դրան դիմել են այն ժամանակ, երբ հարսնացուի ծնողները կա՛մ դստեր ամուսնության համաձայնություն չեն տվել, կա՛մ ձգձգել են տեղի ունեցող հարսանիքը։ Ամուսնության գերակշռող ձև էր նաև փախցրած աղջկա համար «փրկագին» պահանջելը։ Ղազախները հարսնացուի առևանգման մի քանի տեսակ ունեին՝ հարսնացուների նկատմամբ տարբեր վերաբերմունքով։ Եթե փեսան առևանգել է հարսնացուին նախնական պայմանավորվածությամբ և աղջկա համաձայնությամբ, ապա դա ծանր հանցանք չի համարվում։ Իսկ, օրինակ, ուրիշի հարսնացուի առևանգումը համարվում է ծանր հանցագործություն։

Կուդալիկը կարևոր ծես է՝ ղազախների հարսանեկան ծեսերի նախնական փուլը։ Թեև ղազախական հարսանիքներին կարող են մասնակցել այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, բայց ղազախները կուդալիկի ծեսն անցկացնում միայն իրենց միջավայրում[1]։ Նախապես պայմանավորվելով ղալիմի չափի մասին՝ փեսացուի հայրը և մի քանի հոգի գնում են հարսնացուի ծնողներին հանդիպելու։ Կաղամբով կամ թեյով հյուրասիրվելուց հետո տանտերը հարցնում է, թե արդյոք փեսայի հայրը հրամայում է մորթել ոչխարը։ Դրական պատասխանի դեպքում պարզ է դառնում, որ վճռական մտադրություն կա խնամիական կապերի հաստատաման։ Նախկինում փեսացուի հայրը տալիս էր ձիեր, ուղտեր, տարբեր հագուստներ։ Խնամախոսության մյուս անդամների համար ևս նվիրներ են տվել՝ նրանց նշանակությանն ու վերաբերմունքին համապատասխան[2]։ Դրանից հետո փեսացուի կողմը սկսում է անասունների տեսքով հարսնացուի ընտանիքին տալ նվերներ։ Ժամանակակից Ղազախստանում անցանկալի է համարվում փեսացուի ընտանիքի կողմից հյուրերի թվի ավելացումը, որովհետև դա հանգեցնում է նյութական զգալի ծախսերի։ Փեսացուի կողմից խնամախոսությունը վարում է գլխավորը, ով հարսնացուի տան գլխավոր մասում կախում է մտրակ։ Եթե չի հաջողվել ամուսնությանական պայմանավորվածություն ձեռք բերել, ապա մտրակը վերադարձվել է տիրոջը։ Հյուրերի համար պատրաստվում է հատուկ ուտեստ՝ դմակ, որը խորհրդանշում է կողմերի միջև պայմանավորվածությունների ամրագրումը[3]։

Գլխագին և օժիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխագնի և օժիտի ավանդույթը շարունակվում է ժամանակակից Ղազախստանում։ Նախկինում գլխագինը հիմնականում վճարվում էր անասուններով՝ 21-25 ձի։ Բացի այդ՝ հարսնացուի առաջին այցելության ժամանակ փեսացուն վճարել է իլա՝ հարսի դաստիարակության վճարը, որը կազմում էր 30-70 ձի։ Հարսանիքի ժամանակ հարսնացուի ընտանքիը մորթել է 20-ից մինչև 70 անասուն։ Փեսան հարսնացուի մորը մի քանի ուղտեր է նվիրել, իսկ հորը՝ ձիարշավի տարբեր պարագաներ։ Ղազախների ղալիմի չափը տատանվում է 7-ից մինչև 47 պայմանական միավորի՝ բայթալ անունով։ Այսպես՝ մեկ բայթալը հավասար էր 4 ոչխարի, մեկ կովը հորթի հետ հավասար էր 5 բայթալի։ Օժիտը կազմվում էր ղալիմին համապատասխան՝ երբեմն նույնիսկ նրան գերազանցելով։ Հարսնացուի ծնողները պարտավոր են իրենց դստեր համար արժանի օժիտ տալ։ Օժիտի կազմում ամեն ինչ կարող էր լինել՝ սպասք, անկողին, կահույք, ձիեր, անասուններ և այլն։ Ժամանակակից Ղազախստանում որպես օժիտ նվիրում են բնակարաններ, կահույք, սառնարաններ, հեռուստացույցներ և կենցաղային այլ տեխնիկաներ։ 2014 թվականի տվյալներով՝ Ղազախստանում ղալիմի գումարային չափը տատանվում է 50-100 հազարի սահմանների միջև։ Գումարը վճարվում է տենգեով, եթե ընտանիքը չունի ֆինանսական բավարար միջոցներ, իսկ ֆինանսապես կայուն ընտանիքները վճարում են ԱՄՆ դոլարով։

Ամուսնությունը մզկիթում
Ծանոթություն փեսայի հարազատների հետ

Օժիտից և գլխագնից հետո՝ նախքան պաշտոնական ամուսնությունը, հարսնացուի հարազատները կարգի են բերում տունը։ Փեսայի կողմից հյուրերի քանակը սովորաբար չի գերազանցում 15-20-ը։ Եթե հարսը «գողացված» է, ապա այն չի անցկացվում։ Նախքան այն, որ հարսնացուն կտեղափոխվի փեսայի տուն, տեղի է ունենում ամուսնական պաշտոնական գրանցում, այնուհետև տեղի է ունենում ամուսնու հարազատների հետ հարսնացուի ծանոթության արարողությունը՝ չնայած մեր ժամանակներում այդ ծեսը կորցրել է իր իմաստը։ Նույն օրը երեկոյան տեղի են ունենում հարսանեկան հիմնական տոնակատարությունները։ Նախկինում հարսանիքը տևում էր 3 օր, բայց ժամանակակից Ղազախստանում բոլոր տոնակատարությունները տեղի են ունենում մեկ օրում։ Ամուսնության կրոնական ծիսակատարությունը կատարվում է մզկիթում հարսանիքի նշանակված օրը, սակայն հնում մոլլան ծեսը իրականացնում էր ոչ թե մզկիթում, այլ՝ հարսնացուի տանը։ Հնչում են հարսանեկան երգեր, հյուրերը շնորհավորում են փեսայի և հարսի ծնողներին՝ նորապսակներին բազում բարեմաղթանքներ տալով։

Ամուսնական առաջին գիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան տոնակատարությանը հաջորդում է ամուսնական առաջին գիշերը, բայց ժամանակակից Ղազախստանում ամուսնական առաջին գիշերը տեղի է ունենում հարսանիքի ավարտից հետո, իսկ ամուսնական անկողինը սպիտակ ծածկոցաշալով է պահում ոմն ժաուլիկ։ Հնում, եթե պարզվում էր, որ հարսնացուն ամուսնությունից առաջ կորցրել է կուսությունը, փեսան խզում էր ամուսնական կապը և հետ էր վերցնում վճարված գլխագինը։ Հարսնացուի հայրն էլ իր հերթին պետք է տուգանք վճարեր փեսացուին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. |ссылка=https://books.google.kz/books?id=vMJNAAAAMAAJ%7Cиздательство=Издательско-полиграфический(չաշխատող հղում) комплекс Омич|год=1993|страницы=25|страниц=330}}
  2. Ученыя записки, издаваемыя Императорскимъ Казанскимъ университетомъ. — Казань: Императорскій Казанскій университет, 1861. — Т. 1. — С. 148.
  3. Сейіт Кенжеахметұлы Быт и культура казахского народа = Қазақ халқының тұрмысы мен мәдениеті. — 2. — Алматыкітап, 2006. — 381 с. — ISBN 9789965247514

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]