Jump to content

Ձնամերձ լեռնային կլիմա (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռ

Ձնամերձ կլիմա, Հայաստանում ձևավորվում է 3500 մ-ից բարձր լեռնագագաթներին։ Ձմեռը խիստ է, տևական (ավելի քան 6 ամիս)՝ հաստատուն, խորը (2 մ և ավելի) ձնածածկույթով։ Քամիների տարեկան միջին արագությունը մինչև 5 մ/վ է։ Ռելիեֆի ցածրադիր ձևերում ամբողջ տարի պահպանվում են ձնաբծեր, իսկ Արագածի խառնարանում և Կապուտջուղի գագաթին մշտական ձյուն է։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -12 °C է։ Գարունը կարճատև է, ցուրտ, օրական միջին ջերմաստիճանները՝ 0°Օ-ից -10 °C։ Ամառ չի լինում։ Աշունը ցուրտ է, կարճատև։ Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 5 °C է, առավելագույնը՝ 20 °C։ Անսառնամանիք ժամանակաշրջանը՝ մինչև 40 օր։ 0C-ից բարձր ջերմաստիճանների գումարը 800 °C-ից ցածր է։ Տարեկան տեղումները մինչև 1100 մմ են։ Լանդշաֆտը ալպյան, մարգագետնային և ձնամերձ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։