Ձյուն ամառվա կեսին
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1967 |
Ռեժիսոր | Գեորգի Օվչարենկո |
Կինոընկերություն | Ղազախֆիլմ |
«Ձյուն ամառվա կեսին» (ռուս.՝ «Снег среди лета»), 1967 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գեորգի Օվչարենկոն Կալիխան Իսկակովի սցենարով «Ղազախֆիլմ» կինոստուդիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենի Ալթայի կոլտնտեսություն, որտեղ ապրում են ղազախներն ու ռուս կերժակները, ռազմական փորձարկող օդաչու Բեկ Քարամսակովը արձակուրդ է գալիս իր քրոջ՝ Խատշայի մոտ։ Նրա ժամանումը արժանանում է տեղացի վարորդ Ֆեոդորի դժգոհությանը. նրա խորթ քույրը՝ Անֆիսան և Բեկը սիրահարվում են միմյանց, բայց Ֆեոդորը նույնպես սիրահարված է Անֆիսային... Միևնույն ժամանակ Բեկը ներգրավվում է կոլտնտեսության ացմանը ավանդական ձիաբուծությունից դեպի եղջերուների բուծում, որոնց եղջյուրները պետք է հսկայական եկամուտ բերեն, և շուտով այդ վայրերով պետք է անցկացվի մայրուղի։ Նման վերակազմավորումը լիովին կփոխի բնակիչների գերակշռող մասի կյանքն ու նրանց միջև եղած հարաբերությունները։
Իր առաջին սցենարում («Ձյուն ամառվա կեսին» ֆիլմը) երիտասարդ սցենարիստ Կ. Իսկակովը բարձրացրել է խնդիրներ քաղաքակրթության և բնության միջև հարաբերությունների, դրա նկատմամբ տարբեր մոտեցումների վերաբերյալ:— «Простор» ամսագիր, 1976
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուատբայ Աբդրեիմով - Բեկ Կարասմակով
- Տատյանա Բեստաևա - Անֆիսա
- Ռոման Գրոմադսկի - Ֆեոդոր
- Նուկետայ Միշբաևա - Խատշա
- Եվգենի Դիորդիև - Աֆանասի
- Ե. Կոսիբաև - Նուրլան
- Բ. Աուելբեկով - Այդար
Ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պնդումներ, որ սա մոռացված ֆիլմ է, քանի որ 2013 թվականին Ռոման Գրոմադսկին ասել է, թե «այս ֆիլմը ոչ ոք երբևէ չի տեսել[1], սակայն դա այդպես չէ. կինոգետ Սերգեյ Կուդրյավցևի տվյալներով՝ ֆիլմը թողարկվել է համամիութենական էկրանին 1971 թվականին և բավականին հաջող է եղել «Ղազախֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերի շարքում. 228 օրինակով տպաքանակի դեպքում այն դիտել է 2,6 միլիոն հանդիսատես[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Актер Роман Громадский. «Когда в театре нет работы — для меня как будто свет погас» Արխիվացված 2021-04-18 Wayback Machine // Театрал, 29 августа 2013
- ↑ Советские фильмы по посещаемости (ниже 3 млн и выше 1 млн) Արխիվացված 2021-04-18 Wayback Machine // На нет и кина нет! (kinanet), 21 апреля 2020
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Снег среди лета // Советские художественные фильмы: 1968—1969. — М.: Нива России, 1995. — стр. 105
- «Ձյուն ամառվա կեսին» Արխիվացված 2021-04-18 Wayback Machine // Ղազախֆիլմ