Ձյան սահման
Արտաքին տեսք
Ձյան սահման, երկրի մակերևույթի պայմանական սահման, որից բարձր մթնոլորտային պինդ տեղումների կուտակումը գերազանցում է դրանց հալվելուն ու գոլորշիանալուն։ Տարբերում են իրական (ձյան սահմանի ամենաբարձր դիրքն ամառվա վերջին) և սեզոնային (կամ ժամանակավոր) ձյան սահման։ Ձյան սահմանի բարձրությունը պայմանավորված է վայրի աշխարհագրական լայնությամբ, կլիմայով, լեռնագրությամբ և այլն։ Ձյան սահմանն Անտարկտիկայում գտնվում է ծովի մակարդակին մոտ, Տիբեթում՝ 7 կմ բարձրության վրա։
Ձյան սայմանի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլիմայական ձյան սահման (տեսական) —
հորիզոնական անստվեր մակերևույթի վրա ընկնող պինդ տեղումների մի մասի պահպանման ստորին սահմանը։
- Մակարդակ 365 —
ամենացածր բարձրությունը, որտեղ ձյունը ծածկված է ամբողջ տարին։ Հաշվարկվում է ձյան տևողության տվյալների վերընթաց ինտերպոլացիայի միջոցով։
- Բուն ձյան սահման (տեղային) — ձյան սահմանի ամենաբարձր դիրքը ամռան վերջին իրական մակերևույթի վրա։
- Սեզոնային ձյան սահման — այդ պահին ձյան ծածկույթի տարածման ստորին սահմանը։
- Լեռնագրական (օրոգրաֆիկ) ձյան սահման — մշտական ձնադաշտերի ստորին սահմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 710)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյան սահման» հոդվածին։ |
|