Ձեր որդին և եղբայրը
Ձեր որդին և եղբայրը ռուս.՝ Ваш сын и брат | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1965 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վասիլի Շուկշին |
Սցենարի հեղինակ | Վասիլի Շուկշին |
Օպերատոր | Վալերի Գինզբուրգ |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
IMDb | ID 0059861 |
«Ձեր որդին և եղբայրը» (ռուս.՝ «Ваш сын и брат»), գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վասիլի Շուկշինն իր «Գյուղի բնակիչները» (ռուս.՝ «Сельские жители») շարքի «Ստյոպկա», «Օձի թույն» (ռուս.՝ «Змеиный яд») և «Իգնախան եկել է» (ռուս.՝ «Игнаха приехал») պատմվածքների հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն սկսվում է Կատուն գետի ափերին գտնվող ալթայական գյուղի բնապատկերային և կենցաղային տեսարաններով[1]։ Երմոլայ Վոևոդինն ունի չորս որդի և մեկ դուստր՝ Վերան, որն ամենակրտսերն է ու համր է։ Երկու որդիները (կրկեսի ըմբիշ Իգնատը և շինարար Մաքսիմը) մեկնել են Մոսկվա, միջնեկ որդին՝ Ստեպանը, ծեծկռտուքին մասնակցելու պատճառով բանտ է ընկել, գյուղում մնացել են միայն ատաղձագործ որդին՝ Վասիլին և կթվորուհի դուստրը՝ Վերան։
Ֆիլմի առաջին մասի սյուժեի հիմքում ընկած է Ստեպանի (Ստյոպկա) փախուստը բանտարկության ժամկետի ավարտից երեք ամիս առաջ, քանի որ «գյուղը տեսնում էր երազում»։ Վոևոդիների տանը նրա երևակայական ազատ արձակման կապակցությամբ սեղան են գցում և հյուրեր հրավիրում։ Ստեպանը նստած է սեղանի գլխին և անչափ երջանիկ է։ Խնջույքը շարունակվում է, սեղանի շուրջ երգեր են երգում, հետո սկսվում է պարը։ Բայց շուտով գալիս է ոստիկանը, և Ստեպանը հեռանում է նրա հետ։ Ոստիկանը չի հասկանում է, թե ինչու է Ստեպանը փախել ժամկետի վերջում, քանի որ փախուստի համար նրա բանտարկության ժամկետին կարող են ավելացնել ևս երկու տարի։ Ստեպանը բացատրում է, որ ամեն գիշեր երազում տեսնում էր հայրենի գյուղը։ Ոստիկանը գյուղխորհրդում արձանագրություն է կազմում։ Գյուղխորհրդի շենք է մտնում Վերան։ Իմանալով Ստեպանի հեռանալու պատճառը՝ նա հուսահատության մեջ է ընկնում։ Վերան նետվում է եղբոր մոտ, բայց նա ոստիկանին խնդրում է աղջկան հանել շենքից։ Ստեպանի համար ցավալի է տեսնել, որ ինքը տառապանք է պատճառել քրոջը։
Երկրորդ մասում որդին՝ Մաքսիմը, մոր համար օձի թույն է փնտրում։ Մոսկվայում նա ապրում է հանրակացարանում։ Մաքսիմը նամակ է ստանում գյուղից, որտեղ հայրը հայտնում է Ստյոպկայի հետ պատահած պատմության մասին և գրում, որ դրանից հետո մայրը հիվանդացել է։ Մայրը բողոքում է ռադիկուլիտից և խնդրում է օձի թույն գնել բուժման համար։ Մաքսիմը ջանասիրաբար շրջում է Մոսկվայի դեղատներում, բայց ոչ մի տեղ չի գտնում անհրաժեշտ դեղը, ինչից հետո գնում է դեղատան վարիչի գրասենյակ։ Վարիչն ասում է, որ չի կարող օգնել նրան։ Մաքսիմը չի զսպում իրեն և ատամների արանքից ասում է. «Ես ատում եմ բոլորիդ, սողուններ»։ Վարիչը որոշում է օգնել Մաքսիմին։
Երրորդ մասում Մաքսիմը ճանապարհում է եղբորը՝ Իգնատին, որն արձակուրդ է ստացել և կնոջ հետ գնում է հայրենի գյուղ։ Ծնողները, եղբայրը՝ Վասիլին և քույրը՝ Վերան, շատ ուրախ են նրա գալու համար։ Իգնատը բացում է նվերներով ճամպրուկը, մորը փոխանցում է գնված դեղը։ Վերան իրեն նվիրած զգեստով ուրախ շրջում է գյուղում։ Իգնատը զրուցում է հոր և ատաղձագործ եղբոր հետ։ Հայրը մեղադրում է Իգնատին պարծենկոտության մեջ, ասում է, որ նա քաղաքում հիմարությամբ է զբաղվում, կոչ է անում իր ուժն օգտագործել իր հայրենիքում։ Իգնատը նրան չի հասկանում, նա չի ուզում գյուղում ապրել։ Երրորդ մասի վերջում Վասիլին ատաղձագործ ընկերների համար կարդում է Ստեպանի նամակը՝ «Ձեր որդին և եղբայրը՝ Ստեպան» մակագրությամբ, որից հետևում է, որ նրա ազատազրկման ժամկետը կարող է ավարտվել մինչև աշուն։ Ֆիլմի վերջում ցուցադրվում է Կատուն գետի գեղեցկությունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վսեվոլոդ Սանաև – Երմոլայ Վոևոդին, հայր
- Անաստասիա Ֆիլիպովա – մայր
- Ալեքսեյ Վանին – Իգնատ
- Լեոնիդ Կուրավլյով – Ստեպան
- Վիկտոր Շախով – Վասիլի
- Լեոնիդ Ռեուտով – Մաքսիմ
- Մարթա Գրախովա – Վերա
- Սվետլանա Գրեգուն – Նյուրկա, Վոևոդիների հարևանուհին
- Վադիմ Զախարչենկո – բժիշկ կլինիկայում
- Նիկոլայ Գրաբբե – Նիկոլայ Իվանովիչ, տեղամասային ոստիկան
- Ալեքսանդրա Դորոխինա – Սաշա, Իգնատի կինը
- Օլեսյա Իվանովա – Կլավդիա, Վոևոդիների հարևանուհին
- Լեոնիդ Կնյազև – Իվան Եգորով, Կլավդիայի ամուսինը
- Սվետլանա Խարիտոնովա – դեղագործ
- Յակով Լենց – տարեց դեղագործ (լուսագրերում նշված չէ)
- Զոյա Վասիլկովա – դեղագործ (լուսագրերում նշված չէ)
- Կլավդիա Կոզլենկովա – բուժքույր կլինիկայում (լուսագրերում նշված չէ)
- Վլադիմիր Սմիրնով – Վոևոդիների հարևանը (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Վասիլի Շուկշին
- Օպերատոր՝ Վալերի Գինզբուրգ
- Կոմպոզիտոր՝ Պավել Չեկալով
- Նկարիչ՝ Իգոր Բախմետև
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967 – ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (Վալերի Գինզբուրգ, Վսեվոլոդ Սանաև, Վասիլի Շուկշին)
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է հակասական արձագանքների[2][3][4][5][6]։
Քննադատներ Կ. Կրյաչկոն և Վ.Օռլովը դժգոհ են եղել գրողի և ռեժիսորի էթիկական դիրքորոշումից[7][8]։ Օռլովը հեղինակի աշխատանքում տեսել է «վայրի, չար «ինքնակայության» գովաբանություն։ 1966 թվականի ապրիլին Կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ կշտամբանքներ են հնչել քաղաքի ցուցադրության ժամականը «գույները խտացնելու» համար[9]։
«Искусство кино» (1966, № 7) ամսագրի էջերում քննադատ Լև Անինսկին դրական է գնահատել ֆիլմը և պաշտպանել այն քննադատներից։ Նույն համարում հրապարակվել են Նիկոլայ Կլադոյի պոլեմիկ գրառումները՝ Անենսկուն ուղղված հարցերով և Շուկշինին ուղղված պահանջներով։ «Էկրան 1966-1967» տարեգրքում տպագրվել են նշված քննադատների հակասական կարծիքները (98-104 էջերի ձախ և աջ մասերում)։
Լև Անինսկին պաշտպանել է ֆիլմը. «Կինեմատոգրաֆիան մեզ համար ակնհայտ դարձրեց Շուկշինի հոգեբանական և ոճական հայտնագործությունը, որը կապված է մեր համընդհանուր հոգեբանական վիճակի հետ»[10][11]։ Անինսկին պնդում է. «Շուկշինը խոսք է վերցնում մեր ժամանակի ամենալուրջ քննարկման մեջ՝ մարդ լինելու նպատակի և իմաստի մասին։ Եվ այս բանավեճում ունի ամուր, ես կասեի՝ ծրագրային դիրքորոշում»[12]։ Շուկշինի կենցաղային նախերգանքների «ոչ կանխամտածված լինելու» մեջ,– շարունակում է քննադատը,– դրված է ոչ միայն կինեմատոգրաֆիստի վարպետությունը։ Դրանց մեջ դրված է նկարչի կոնցեպցիան, որը պահանջում է, որ այդ պրոֆեսիոնալ վարպետությունը չերևա»[13]։ Մյուս կողմից, Ն. Կլադոն կարծում էր, որ Շուկշինը «կոչ է անում հուզվել գյուղով»։ Նա գրել է. «Այս ֆիլմում պատկերված գյուղի աշխարհն ինձ համար սարսափելի է։ Չէ որ գյուղի ամենապայծառ երևույթը Վերան է։ Բայց նա համր է։ Նա ոչինչ չի կարող ասել մարդկանց։ Նրան չեն ուզում լսել»[14]։
«Ձեր որդին և եղբայրը» ֆիլմի շուրջ վեճում առաջին անգամ հստակ հնչել է մի մեղադրանք, որը հետապնդելու էր Շուկշինին ավելի քան մեկ տարի՝ մեղադրանք գյուղական նահապետականության հանդեպ հակվածության և քաղաքի ու քաղաքացիների նկատմամբ բացասական վերաբերմունքի համար»,— գրել է Լ. Բելովան[15]։ Լև Աննինսկին այսպես է նկարագրել ֆիլմի շուրջ վեճերը. «Թողարկվում է Շուկշինի «Ձեր որդին և եղբայրը» ֆիլմը. Իգնախա Բայկալովի՝ գյուղ՝ հոր մոտ ժամանման և քաղաքում նրա եղբոր՝ Մաքսիմի տառապանքների մասին պատմությունը էկրանին ստանում է մարտահրավերի տեսք. քննադատությունը մարտահրավերն ընդունվում է. երկու տարի Շուկշինի անունը ներառվում է «գեղացիության» շրջանակի մեջ, դրան ուղղվում են տարբեր գրական ուղղությունների սլաքները. ոմանք մեղադրում են Շուկշինին գյուղը իդեալականացնելու համար՝ ի հակակշիռ քաղաքի, մյուսները գովաբանում են Շուկշինին նույն բանի համար՝ նրա համար, որ նա գյուղում գտել է «մարդ»՝ այդ բառի լրիվ և ամբողջական իմաստով»[16]։
Միխայիլ Բլեյմանը ֆիլմը լավն է համարել, գովել է օպերատորի աշխատանքը և «ճշմարտացի խաղացող դերասանների անսամբլը», հատկապես առանձնացնելով Վ. Սանաևին և Լ. Կուրավլյովին, ովքեր «իսկապես գերազանց են խաղում»[2]։ Միևնույն ժամանակ նա ֆիլմում տեսել է «գրող Վ. Շուկշինի մտահղացման պարզեցումը ռեժիսոր Վ. Շուկշինի կողմից», ռեժիսուրայի սխալ հաշվարկները, նրա ոչ բավարար պրոֆեսիոնալիզմը[2]։ Ընդհակառակը, կինոքննադատ Կոնստանտին Ռուդնիցկին կարծում էր, որ «Շուկշինի երկրորդ ժապավենը Շուկշինի կողմից խնամքով հարմարեցված է ըստ իր իսկ արձակի կամերտոնի»[17][18]։ «Մ. Բլեյմանը մեղադրել է Շուկշինին այն բանի համար, — գրել է քննադատը,– որ նա հարթեցնում, քաղցրացնում է իր նովելները, երբ դրանք տեղափոխում է էկրան, որ ընթերցելիս վեպերից յուրաքանչյուրն առանձին է հնչում՝ ավելի ուժեղ և կտրուկ, քան ֆիլմում»։ Ինքը՝ Ռուդնիցկին, գրել է «Շուկշինի պատրաստակամության մասին՝ անտեսել ամբողջը՝ հանուն մասնավորի, ստիպել որոշ մասնավոր մանրամասներ բարձրաձայն խոսել՝ ավելի բարձր, էլ ավելի բարձր, երբեմն զոհաբերելով դինամիկան հանուն իրեն անհրաժեշտ ստատիկայի»[17][18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ваш сын и брат | Энциклопедия KM.RU». www.km.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Блейман, 1966, էջ 5
- ↑ Аннинский, 1966, էջ 15—20
- ↑ Кладо, 1966, էջ 21—23
- ↑ Тюрин, 1984, էջ 120—140
- ↑ Шемякин, 2017, էջ 116—120
- ↑ Крячко Л. Бой «за доброту» // Октябрь. — 1965. — № 3. — С. 175—184.
- ↑ Орлов, 1966, էջ 3
- ↑ Тюрин, 1984, էջ 135
- ↑ Аннинский, 1966, էջ 20
- ↑ Аннинский, 1967, էջ 102
- ↑ Аннинский, 1966, էջ 15
- ↑ Аннинский, 1966, էջ 16
- ↑ Кладо, 1967, էջ 100
- ↑ Белова, 1976, էջ 148
- ↑ Аннинский, 1979, էջ 121
- ↑ 17,0 17,1 Рудницкий, 1977, էջ 105
- ↑ 18,0 18,1 Рудницкий, 1979, էջ 84
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Орлов В. Стрела в полёте // Литературная газета. — 1966. — С. 3.
- Блейман М. Режиссура – это профессия // Советский экран. — 1966. — № 7. — С. 5.
- Аннинский Л. Не в этом дело, тятя! // Искусство кино. — 1966. — № 7. — С. 15—20.
- Кладо Н. Так в чём же дело? // Искусство кино. — 1966. — № 7. — С. 21—23.
- Аннинский Л. Не в этом дело, тятя! // Экран 1966—1967 / Сост. М. Долинский и С. Черток. — М.: Искусство, 1967. — С. 98—104. — 344 с.
- Кладо Н. Так в чём же дело, критик? // Экран 1966—1967 / Сост. М. Долинский и С. Черток. — М.: Искусство, 1967. — С. 98—104. — 344 с.
- Левшина И. Актёр непредвиденных возможностей // Советский экран. — 1969. — № 23. — С. 7.
- Левшина И. Шукшин против… Шукшина? // Искусство кино. — 1970. — № 2. — С. 40—49.
- Белова Л. Три русла одного пути (О творчестве Василия Шукшина) // Вопросы киноискусства. — М.: Наука, 1976. — С. 136—162. — 321 с.
- Рудницкий К. Проза и экран. Заметки о режиссуре Василия Шукшина // Искусство кино. — 1977. — № 3. — С. 96—125.
- Громов Е.С. Поэтика доброты. К проблеме национального характера в литературном творчестве В. Шукшина // О Шукшине: Экран и жизнь / Сост. Л. Федосеева-Шукшина и Р. Черненко. — М.: Искусство, 1979. — С. 15—29. — 335 с.
- Рудницкий К.Л. Проза и экран // О Шукшине: Экран и жизнь / Сост. Л. Федосеева-Шукшина и Р. Черненко. — М.: Искусство, 1979. — С. 55—111. — 335 с.
- Аннинский Л.А. Путь писателя // О Шукшине: Экран и жизнь / Сост. Л. Федосеева-Шукшина и Р. Черненко. — М.: Искусство, 1979. — С. 113—139. — 335 с.
- Тюрин Ю.П. Несхожие судьбы («Ваш сын и брат») // Кинематограф Василия Шукшина. — М.: Искусство, 1984. — С. 120—140. — 320 с.
- Шестакова И. Онтологические основы «деревенского» кинематографа В. Шукшина: фильм «Ваш сын и брат» // Мир науки, культуры, образования. — 2013. — № 6. — С. 413—416.
- Шестакова И.В. Онтология и поэтика «деревенского» кинематографа В. Шукшина: «Ваш сын и брат» // Интермедиальная поэтика раннего кинематографа В.М.Шукшина. — Барнаул: Изд-во Алт. ун-та, 2013. — С. 68—103. — 179 с.
- Шемякин А. «Ваш сын и брат»: Конец утопии // Воспоминания о Шукшине / Сост. Л. Аркус, В. Степанов, А. Чечот. — М.: Фонд «Формула успеха» им. В.М. Шукшина, 2017. — С. 109—120. — 304 с.
- Кириллова Н.Б. …Нравственность есть правда… Философия творчества Василия Шукшина // Парадоксы медийной культуры : избр. статьи. — Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 2017. — С. 237—262. — 452 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ձեր որդին և եղբայրը» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
- Василий Шукшин. Вопросы самому себе
- Тюрин Ю.П. «Несхожие судьбы («Ваш сын и брат»)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
|