Jump to content

Հռիփսիմե Պիկիչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռիփսիմե Պիկիչյան
Ծնվել էփետրվարի 28, 1952(1952-02-28) (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթանգարանագետ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան

Հռիփսիմե Վահրամի Պիկիչյան (փետրվարի 28, 1952(1952-02-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ էթնոերաժշտագետ, թանգարանագետ, պատմական գիտությունների թեկնածու (2006)[1], դոցենտ (2009)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռիփսիմե Պիկիչյանը ծնվել է 1952 թվականի փետրվարի 28-ին Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանի քանոնի բաժինը, 1976 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։

1970-1973 թվականներին դասավանդել է Արարատի, 1973-1978 թվականներին՝ Մասիսի երաժշտական դպրոցներում։ 1978 թվականից՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանի գիտաշխատող, հասարակական կենցաղի և հոգևոր մշակույթի բաժնի (1984-1986) վարիչ, 1985-1993 թվականներին՝ ՀՀ մշակույթի նախարարության «Կուլտուր-լուսավորական աշխատանք» (1988 թվականից՝ «Մշակույթ») հանդեսի գիտական խմբագիր, 1988 թվականից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, ՀՊՄՀ մշակույթի ֆակուլտետի թանգարանագիտության ամբիոնի դասախոս (2000-2009), Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ (2007 թվականից), «Հայ ավանդական երաժշտության մատենաշարի» գլխավոր խմբագրի տեղակալ (2008 թվականից), «Թանգարան» հանդեսի գլխավոր խմբագիր (2009-2012)։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրությունները վերաբերում են ավանդական ծիսատոնական կյանքի արդի փոխակերպումներին, ավանդական երաժշտական գործիքներին, քաղաքային երաժշտական մշակույթին և թանգարանագիտությանը։ Կատարել է բանահյուսական տեքստերի վերծանություններ։ 2003 թվականին դարձել է Թանգարանների աշխատողների և բարեկամների ընկերակցության նախագահ[2]։

Վերծանել է բանահյուսական տեքստեր («Հայ երկրագործի աշխատանքային երգեր», 2009, «Ջավախքի երգեր և պարեղանակներ», 2012)։ Համահեղինակ է «Թանգարանային մենեջմենթ և մարքեթինգ» (2007) ուսումնական ձեռնարկի, «Վայոց Ձորի ավանդական երգեր և նվագներ. մաս 2, Ծիսական շարք» գրքի[3]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հիմն արևին։ «Սահարին» հայ երաժշտական մշակույթում (համահեղ., հայերեն, անգլերեն), Երևան, 1998։
  • Վարպետի վերադարձը, Երևան, 2007[4]։
  • Երաժշտությունը հայոց ավանդական առտնին և տոնածիսական կյանքում, Երևան, 2012։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հռիփսիմե Պիկիչյան
  2. Հռիփսիմե Պիկիչյան
  3. «Վայոց Ձորի ավանդական երգեր և նվագներ. մաս 2, Ծիսական շարք | Հայ ավանդական երաժշտություն մատենաշար, պրակ XII, Երևան, 2014։». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
  4. Վարպետի վերադարձը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։