Jump to content

Հուվեր (փոկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուվեր
Տեսակcaptive marine mammal?
Ծնվել է1971
Սատկել էհուլիսի 25, 1985(1985-07-25)
Սատկելու վայրՆյու Ինգլանդ ակվարիում, Բոստոն, ԱՄՆ
Անվանված էThe Hoover Company?

Հուվեր (1971 - հուլիսի 25, 1985(1985-07-25), Նյու Ինգլանդ ակվարիում, Բոստոն, ԱՄՆ), սովորական փոկի արու ձագ, որը վարժված էր ընդօրինակելու մարդկային խոսքը, աշխարհում առաջին ոչ մարդ խոսող կաթնասունը[1]։

Արտաքին տեսաֆայլեր
Հուվերի ձայնը ՅուԹյուբում
https://www.youtube.com/watch?v=prrMaLrkc5U


Քանդիի նավահանգիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթի Դաննինգը 1971 թվական մայիսի 5-ին[2], Մեն նահանգի Քանդի նավահանգստի ափին հայտնաբերեց փոկի արու ձագի։ Ձագի մորը գտնելու անհաջող փորձից հետո Դաննինգն օգնության համար կանչեց իր եղբորը՝ Ջորջ Սվալոուին։ Սկսեցին եղբայրները որոնել մայր փոկին և ավելի ուշ գտան նրան մահացած ժայռերի մեջ[3]։ Որոշակի քննարկումներից հետո Սվալոուին որոշեց իր հետ տուն տանել փոկի ձագին։ Սկզբում նա հրաժարվում էր շշից կաթ խմել, բայց երբ հարևանը խորհուրդ է տալիս մանրացնել ձուկը և առաջարկել ձագին, փոկը սկսեց vacuum cleaner-ի (փոշեկուլի) նման կուլ տալ, այստեղից էլ առաջացավ նրա անունը՝ Հուվեր[4]։

Սվալոուիները նրան պահեցին իրենց լոգարանում, բայց դա չափազանց անհարմար էր։ Այսպիսով, Ջորջը նրան տեղափոխեց աղբյուրից սնվող լճակ, որտեղ նա տեղադրեց «վրան», որը փակված էր մետաղական ցանկապատով[3]։ Հուվերն ապրում էր ընտանի շան նման և նույնիսկ քաղաք գնալիս ուղեկցում էր Ջորջին՝ գլուխը պատուհանից դուրս հանած[2]։

Քանի որ Հուվերը մեծանում էր, նրա ախորժակը նույնպես մեծանում էր, և Սվալոուիները պայմանագիր կնքեցին Պորտլենդում (Մեն) մի ֆիրմայի հետ՝ նրանց բավարար քանակությամբ ձուկ մատակարարելու համար։ Սվալոուի ընտանիքի անդամները անընդհատ խոսում էին փոկի ձագի հետ[4]։ Ալիս Սվալոուն իր «Հուվեր փոկը և Ջորջը» գրքում նշում է. «Եթե Ջորջը ուշացնում էր Հուվերին տալ իր նախաճաշը, վերջինս գտնում էր նրան և բղավում. «Հեյ, բարև»։ Ջորջը և Հուվերը հիանալի ընկերներ էին, երբեմն Հուվերը թաքնվում էր… և չէր հայտնվում, մինչև Ջորջը չբղավեր. «Դուրս արի այդտեղից ու այստեղ արի», հետո Հուվերը դուրս էր գալիս թաքստոցից և սլանում Ջորջի մոտ և ողջունում նրան թաց, ձկնային համբույրով»[3]։ Հենց այս ընթացքում էր, որ Հուվերը սկսեց նմանակել Ջորջի շեշտված, կոպիտ առոգանությունը և արտահայտությունները[4]։ Շուտով, սակայն, Սվալոուները որոշեցին, որ այլևս չեն կարող պահել Հուվերին՝ նրա աճող չափերի և ահռելի քանակությամբ ձուկ ուտելու պատճառով։ Օգոստոսին նրանք կապ հաստատեցին Նյու Ինգլանդ ակվարիումի հետ, որը համաձայնեց ընդունել Հուվերին իրենց հաստատություն։

Նյու Ինգլանդ ակվարիում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց ժամանելուն պես Ջորջը տեղեկացրեց ակվարիումի աշխատակիցներին, որ Հուվերը կարող է խոսել, բայց աշխատակիցներից ոչ ոք չհավատաց նրան, ուստի նա չպնդեց[2][4]։ Միայն 5 տարի անց, որպես չափահաս փոկ, Հուվերը ակվարիումում հարմարվեց իր շրջապատին և սկսեց արտասանել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են. «Հեյ, բարև», «Եկե՛ք այստեղ»՝ Նոր Անգլիայի առոգանությամբ[5]։

Այս յուրահատուկ հատկանիշի շնորհիվ Հուվերը հայտնի դարձավ և Սվալոուների հետ միասին հայտնվեց այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են «Reader’s Digest»-ը, The New Yorker-ը և «Good Morning, America» հեռուստատեսային ծրագրում։

Հուվերը սատկել է 1985 թվականի հուլիսի 25-ին՝ իր ամենամյա պասիվ շրջանի ժամանակ առաջացած բարդությունների պատճառով։ Նրա մահախոսականը տպագրվել է «The Boston Globe»-ում[6]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուվերի վեց ձագերից (դուստրերը՝ Ջոյ, Ամելիա, Տրամփիտ, որդիներ՝ Լյուցիֆեր, Սինդեր ու Սփարկ) ոչ մեկը չխոսեց, բայց նրա թոռը՝ Չակոդան (կամ «Չակին») ցույց է տվել որոշակի վոկալ ունակություններ, բայց չի ցուցադրել մարդկային խոսքը ընդօրինակելու ունակություն։ Ակվարիումի աշխատակիցները շարունակում են աշխատել նրա հետ[7][8]։

2013 թվականին Դերեկ Կալուստը և Աննա Թիլեթը գրել են մանկական գիրք Հուվերի և Սվալոուների մասին՝ «Խոսող Հուվեր փոկը» վերնագրով[9]։

Բրիտանական կատակերգական QI պանելային շոուի 4-րդ սերիայի 11-րդ էպիզոդում[10], հաղորդավար Սթիվեն Ֆրայը հարց տվեց խոսող Հուվեր փոկի մասին[11][12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fitch, W. Tecumseh (2000 թ․ հուլիսի 1). «The evolution of speech: a comparative review» (PDF). Trends in Cognitive Sciences. 4 (7): 258–267. CiteSeerX 10.1.1.22.3754. doi:10.1016/S1364-6613(00)01494-7. ISSN 1364-6613. PMID 10859570. S2CID 14706592. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Fame at the Aquarium». Auditory Neuroscience. 2007 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 Swallow, Alice Dunning (2001). Hoover the Seal, and George. Maine: Freeport Village Press. էջեր 3–7. ISBN 978-0615895352.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Anthony Hiss (1983 թ․ հունվարի 3). «Talk of the Town HOOVER». The New Yorker. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. Jan Schnupp (2007 թ․ սեպտեմբերի 2). «Hoover the Talking Seal». Auditory Neuroscience. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. «The Smartest City on the Planet». Boston Magazine. 2006 թ․ հոկտեմբեր.
  7. Rebecca A. Fitzgerald (2007 թ․ սեպտեմբերի 2). «Chuck the seal has a lot to say». Boston.com. The Boston Globe.
  8. «Ask the Globe». The Boston Globe. 1989 թ․ ապրիլի 19. էջ 56.
  9. Derek Kaloust (2013). «Hoover the Talking Seal». Talking Seal Productions. Արխիվացված է օրիգինալից 2023-09-06-ին. Վերցված է 2024-03-27-ին.
  10. Guide, British Comedy. «Great scenes from QI». British Comedy Guide.
  11. «Stephen Fry: What is meant by the expression "hoover the talking seal"?Roger McGough: Well, it's either one of those wonderful Oz expressions for throwing up … "Excuse me, I've got to go hoover the talking seal …"Stephen Fry: Or "My wife came in just as I was hoovering the talking seal …"». www.quotes.net.
  12. «QI - Hoover the talking seal» – via www.youtube.com.