Հովհաննես Աղավելյան
Ծնվել է | օգոստոսի 8, 1944 (80 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր |
Հովհաննես Կարապետի Աղավելյան (օգոստոսի 8, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օլիգոնրենամանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Չելյաբինսկ քաղաքի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան, հատուկ հոգեբանության ամբիոնի վարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Աղավելյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 8-ին, Երևանում։ 1964-1968 թվականներին սովորել է Մոսկվայի Վ. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի արատաբանության ֆակուլտետում։ 1969-1971 թվականներին աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության հատուկ գիշերօթիկ դպրոցում, որպես բաժնի տեսուչ։ 1974 թվականին ավարտել է ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն սակավամիտ երեխաների սոցիալ-աշխատանքային ադապտացիայի խնդրի վերաբերյալ։ 1974-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ մանկավարժական գիտությունների Գիտահետազոտական ինստիտուտի արատաբանության բաժնի վարիչ։
1975-1996 թվականներին եղել է Հայաստանի ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ։ 1981 թվականից որպես արատաբանության սեկտորի վարիչ աշխատել է Հայկական ԽՍՀ մանկավարժական գիտությունների Գիտահետազոտական ինստիտուտում։ Նույն պաշտոնը նա զբաղեցրել է 1986-1994 թվականներին՝ Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում։
Հովհաննես Աղավելյանը 1991 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել գիտությունների դոկտորի գիտական աստիաման և պրոֆեսորի կոչում։ 1994-1996 թվականներին եղել է Ռուսաստանի Ալթայի երկրամասի Բիյսկ քաղաքի պետական մանկավարժական ինստիտուտի կոռեկցիոն մանկավարժության և հատուկ հոգեբանության ամբիոնի վարիչ։
1996 թվականին Հովհաննես Աղավելյանը տեղափոխվել է Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքը, եղել է ՉելյաբինսկԻ Պետական համալսարանի հատուկ հոգեբանության ամբիոնի վարիչ։ 1997 թվականին ընտրվել է Չելյաբինսկի Պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան[1]։ 1996 թվականին ընտրվել է Սոցիալական կրթության ակադեմիայի իսկական անդամ։
Հովհաննես Աղավելյանի գիտական հետազոտությունները նվիրված են սակավամիտ երեխաների սոցիալական-աշխատանքային ադապտացիայի հարցերին, զարգացման խանգարումներով երեխաների սոցիալ-պերցեալիվ առանձնահատկությունների ուսումնասիրմանը, հատուկ հոգեբանության պատմությանը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Աղավելյանը մոտ 70 գիտական աշխատանքի հեղինակ է, որոնք հրատարակվել են կենտրոնական և տարածաշրջանային հրատարակշություններում։
- Արատաբանության խնդիրները, Ե., 1979;
- Աղավելյան Հ. և համահեղ, Երեխաների հոգեբանա-մանկավարժանան հետազուրությունների դիդակտիկ փորձարարական նյութեր. Ալբոմ-ձեռնարկ, Ե, 1979[2]։
- Սակավամիւր երեխաների հաղորդակցումը, Ե., 1990[3]:
- Подготовка ребенка к школе: Учеб. -метод. пособие. Бийск, 1996. Coasm.
- Практикум по развитию социально-перцептивной сферы умст- венно отсталых школьников: Учеб. пособие. ч., 1999. Соавт.
- Социально-перцептивные особенности детей с нарушениями развития. Ч., 1999,
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Агавелян Оганес Карапетович
- ↑ https://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-search.pl?q=au:%22%D4%B1%D5%B2%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%2C%20%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD%20%D4%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB.%22 Երեխաների հոգեբանամանկավարժական հետազոտության փորձարարական-դիդակտիկ նյութեր / Հ.Կ. Աղավելյան, Վ.Ս. Ղուկասյան, Ս.Ա. Գասպարյան; ՀՍՍՀ Լուս. մին-թյուն; Մանկավարժ. գիտ. գ/հ ին-տ.
- ↑ biblionumber=92328&query_desc=au%3A%22%D4%B1%D5%B2%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%2C%20%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD%20%D4%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB.%22 Սակավամիտ երեխաների հաղորդակցումը / Հ.Կ. Աղավելյան; ՀԽՍՀ ժող. կրթ. մին-թյուն.; Աբովյանի անվ. հայկ. պետ. մանկավարժ. ին-տ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «100 հայ հոգեբույժներ» Հարություն Մինասյան, էջ 26-27