Jump to content

Հովհաննես (Աբխազիայի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես (այլ կիրառումներ)
Հովհաննես Շավլիանի
ივანე შავლიანი
Աբխազիայի արքա
Իշխանություն879-880
ԵրկիրԱբխազիայի թագավորություն
ՏոհմՇավլիանիներ
ԵրեխաներԱտրներսեհ
Հավատքքրիստոնեություն

Հովհաննես Շավլիանի (վրաց.՝ ივანე შავლიანი՝ Իոանի Շավլիանի) Աբխազիայի թագավոր 879-880 թվականներին[1]։ Եղել է Շավլիանի տոհմի առաջին ներկայացուցիչը, ըստ երևույթին, այս ազգանունը պետք է լինի սվանական ծագմամբ։

Ծագում էր Շավլիանիների տոհմից, հայտնի էր որպես բռնապետ։ 879 թվականին գահի օրինական ներկայացուցիչ Գեորգի I-ից խլել էր գահը, որի այրի կինը արու զավակ չէր ունեցել։ Դրանից Հովհաննեսն հետո իր ժառանգորդ էր նշանակել որդուն՝ Ատրներսեհին[2]։ Իր դիրքն ամրապնդելու համար որդուն ամուսնացրել է վրաց Բագրատունիներից սերող քաղաքական գործիչ Գուարամ Մամպալիի դստեր հետ։ Հայր և որդի Շավլիանիները, հետևելով նախորդ թագավորների օրինակին, շարունակեցին պայքարը տարածաշրջանում գերիշխանության հասնելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au XIXe siècle : Tables généalogiques et chronologiques, Rome,‎ 1990, p. 74, 238 et 535.
  2. Анчабадзе З. В., Из истории средневековой Абхазии (VI - XVII вв), Сух., 1959
Նախորդող
Գեորգի I 872-879
Աբխազիայի արքա
Հովհաննես Շավլիանի

879-880
Հաջորդող
Ատրներսեհ 880-888