Հոմոզիգոտություն
Արտաքին տեսք
Հոմոզիգոտություն (հոմո. և զիգոտ.), օրգանիզմի ժառանգական ապարատի վիճակ, երբ հոմոլոգ քրոմոսոմների համապատասխան բևեռներում (լոկուսներում) գտնվում են համանման առէջներ։ Հոմոզիգոտություն ունեն բեղմնավորված ձվաբջիջները կամ նրանցից զարգացող օրգանիզմները, եթե բեղմնավորության դեպքում միաձուլված գամետները եղել են համանման ըստ որակի, քանակի և գեների կառուցվածքային և դասավորության։ Հոմոզիգոտությունյան դեպքում սերունդներում հատկանիշների ճեղքում չի լինում։ Գենի անցումը հոմոզիգոտ վիճակի հանգեցնում է օրգանիզմի ֆունկցիաների և կառուցվածքի մեջ ռեցեսիվ ալելների առաջացման, որոնց արդյունքը ճնշվում է դոմինանտ ալելներով հետերոզիգոտության ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 540)։ |
|