Հողային ֆոնդ
Արտաքին տեսք
Հողային ֆոնդ, հանրապետության բոլոր հողերի ամբողջությունը։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հողային ֆոնդը բաժանվում է ըստ՝
- իրավական,
- կանոնակարգի (ըստ սեփականության սուբյեկտների)
- ըստ նպատակային օգտագործման (ըստ գործառնական նշանակության)։
Հողային ֆոնդի հողերի բնական, տնտեսական և իրավական, վիճակը բնորոշվում է հողային կադաստրով։
Ըստ վարչատնտեսական հատկանիշերի՝ Հայաստանում հողային ֆոնդը բաժանված է 10 վարչական մարզերին և Երևան քաղաքին, այսինքն 926 համայնքներին։ Հանրապետության հողային ֆոնդը կազմում է 2974259,1 հա։ [
Հայաստանի հողային օրենսգրքով հանրապետության հողային ֆոնդ, ըստ սեփականության սուբյեկտների, բաժանվում է՝
- Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության (487397,5 հա),
- համայնքային սեփականության (808998,4 հա),
- պետական սեփականության (1677482,1 հա)։
Ըստ գործառնական նշանակության՝ հողային ֆոնդը բաժանվում է՝
- գյուղատնտեսության (71,8%),
- բնակավայրերի (4,5 %),
- արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրության նշանակության օբյեկտների (1 %),
- էներգետիկայի,
- տրանսպորտի հողային ֆոնդի կառուցվածը,
- կապի,
- կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների (0,7%),
- հատուկ պահպանվող տարածքների (6,3%),
- հատուկ նշանակության (0,3%),
- անտառային (13,4%),
- ջրային (0,7%),
- պահուստային (1,3%) հողերի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |