Jump to content

Հոգու երկվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինաստանում հավատում էին, որ նեֆրիտե թաղման հագուստները դանդաղացնում են «պո» հոգու քայքայումը:

Հոգու երկվություն կամ երկակի հոգի, հավատալիքների ամբողջություն, ըստ որի անձը ունի երկու կամ ավելի տեսակի հոգիներ։ Շատ դեպքերում, հոգիներից մեկը կապված է մարմնի հետ և անվանվում է «մարմնի հոգի», իսկ մյուսը կարող է լքել մարմինը և անվանվում է «ազատ հոգի»[1][2][3][4][5]։ Հաճախ, որոշ մշակույթներում, հոգիների կազմությունն ու նշանակությունը կարող է ավելի բարդ լինել[6][7]։

Ինուիտների Կալբո խմբերը հավատում են, որ անձը ունի մեկից ավելի տեսակի հոգի։ Մեկը կապված է շնչառության հետ, մյուսը՝ կարող է ուղեկցել մարմինը ստվերի տեսքով։ Ինուիտների հոգու մասին պատկերացումները տարբեր են և իրար նման չեն[8]։ Որոշ դեպքերում, դրանք կապված են շամանական հավատալիքների հետ[9]։ Կաիբու ինուիտները նույնպես հավատում են մի քանի տեսակի հոգիների գոյությանը[10]։

Ավանդական չինական մշակույթում տարբերում են երկու՝ «հուն» և «պո» հոգիներ, որոնք նման են ինին և յանին համապատասխանաբար։ Հոգու այս երկվության պատկերացումներում, ամեն մարդ ունի երկու հոգի՝ հունը (魂)՝ հավերժական հոգին, որը մարմինը լքում է մահից հետո և ավելի երկրորդական պոն (魄)` ֆիզիկական հոգին՝ որը մնում է մարմնի հետ։ Չինական ավանդույթներում հոգիների թիվը տարբերվում է. այսպես օրինակ՝ դաոսիզմը ունի «սանհունքիպո» համակարգը՝ 三魂七魄, երեք հուն և յոթ պո։

Մեծ թվով հոգիներ ունենալու պատկերացումները հանդիպում են նաև որոշ ֆիննո-ուգարակացիների մոտ[3][11]։ Օրինակ՝ հունգարացիների ժողովրդական պատկերացույմներում կա «íz»-ը ստվերանման հոգի, որը կարող է մարմինը լքել ազատորեն[11][12]։ Երկակի ստվերանման հոգու առկայությունը հունգարացիների մոտ անվանվում է itse, որը կազմում է ֆիննական և առավելապես բալթիկ-ֆիննական ավանդույթների մի մասը։ Էստոնական հոգիների պատկերացումները քննարկել են մի շարք հեղինակներ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hoppál, Mihály: Nature worship in Siberian shamanism
  2. Great Basin Indian. (2007). In Encyclopædia Britannica. Retrieved March 28, 2007, from Encyclopædia Britannica: Online
  3. 3,0 3,1 Hoppál 1975:225
  4. Hoppál 1994:13
  5. Diószegi 1962:27
  6. Merkur 1985
  7. 7,0 7,1 Conceptions of soul in old-Estonian religion (Vol. 4) written by Tarmo Kulmar
  8. Kleivan & Sonne 1985:17–18
  9. Merkur 1985:61, 222–223, 226, 240
  10. Gabus 1970:211
  11. 11,0 11,1 Fodor 2005: 16–17
  12. Dienes 1975:83

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dienes, István (1975). «A honfoglaló magyarok és ősi hiedelmeik». In Hajdú, Péter (ed.). Uráli népek / Nyelvrokonaink kultúrája és hagyományai (Hungarian). Budapest: Corvina Kiadó. էջեր 77–108. ISBN 963-13-0900-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) The title means: “Uralic peoples / Culture and traditions of our linguistic relatives”; the chapter means “The Hungarians at the time of entering the Carpathian Basin, and their ancient beliefs”.
  • Diószegi, Vilmos (1962). Samanizmus. Élet és Tudomány Kiskönyvtár. Budapest: Gondolat.
  • Fodor, István (2005). «Az ősi magyar vallásról». In Molnár, Ádám (ed.). Csodaszarvas. Őstörténet, vallás és néphagyomány. Vol. I (Hungarian). Budapest: Molnár Kiadó. էջեր 11–34. ISBN 963-218-200-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) The chapter means: “About the ancient Hungarian religion”; the book title means: “Miracle deer. Ancient history, religion and folklore tradition”.
  • Gabus, Jean (1970). A karibu eszkimók (Hungarian). Budapest: Gondolat Kiadó.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Translation of the original: Gabus, Jean (1944). Vie et coutumes des Esquimaux Caribous. Libraire Payot Lausanne. It describes the life of Caribou Eskimo and Padlermiut groups.
  • Hoppál, Mihály (1975). «Az uráli népek hiedelemvilága és a samanizmus». In Hajdú, Péter (ed.). Uráli népek. Nyelvrokonaink kultúrája és hagyományai (Hungarian). Budapest: Corvina Kiadó. էջեր 211–233. ISBN 963-13-0900-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) The title means: “Uralic peoples / Culture and traditions of our linguistic relatives”; the chapter means “The belief system of Uralic peoples and the shamanism”.
  • Hoppál, Mihály (1994). Sámánok. Lelkek és jelképek. Budapest: Helikon Kiadó. ISBN 963-208-298-2. Title mans: “Shamans / Souls and symbols”.
  • Kleivan, Inge; Sonne, B. (1985). Eskimos. Greenland and Canada. Iconography of religions, section VIII /Arctic Peoples/, fascicle 2). Institute of Religious Iconography • State University Groningen. E.J. Brill, Leiden (The Netherland). ISBN 90-04-07160-1.
  • Merkur, Daniel (1985). Becoming Half Hidden / Shamanism and Initiation among the Inuit. Acta Universitatis Stockholmiensis / Stockholm Studies in Comparative Religion. Stockholm: Almqvist & Wiksell. ISBN 91-22-00752-0.