Հնէամարդաբանություն
Արտաքին տեսք
Հնէամարդաբանություն, մարդաբանության բաժին, որն ուսումնասիրում է պեղածո մարդկանց (նախամարդկանց, հնամարդկանց և արդիական մարդաբանական տիպով հին մարդկանց) ֆիզիկական տիպը և էվոլյուցիան։ Հնէամարդաբանության բնագավառում ուսումնասիրություններն ընդգրկում են հին քարի դարից մինչև նոր քարի դարի այն ժամանակաշրջանը, որի ընթացքում վերջնականապես ձևավորվեցին ժամանակակից մարդկային ռասաները։ Հնէամարդաբանություն տերմինը չի գործածվում առավել ուշ պատմական ժամանակաշրջանների բնակչության ոսկրային մնացորդների ուսումնասիրության համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 493)։ |