Հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր
Հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր (հապավումներ՝ ՀՊԱ, tPA) սպիտակուց է, որը պատասխանոտու է արյան մակարդուկների քայքայման համար։ Այն սերինային պրոտեազ է, որը հայտանբերվում է արյունատար անոթների պատը ներսից պատող էնդոթելի բջիջներում։ Որպես ֆերմենտ, այն կատալիզում է պալզմինոգենի փոխակերպումը պլամնինի՝ մի սպիտակուցի, որը գլխավոր դերակատարումն ունի մակարդուկի քայքայման գործում։ Մարդու ՀՊԱ-ի միաշղթա տարբերակը ~70 կԴա զանգվածով սպիտակուց է[1]։
ՀՊԱ-ը հնարավոր է արտադրել ռեկոմբինանտ կենսատեխնոլոգիական միջոցներով և այս պարագայում այն կոչվում է ռեկոմբինանատ հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր (ՌՀՊԱ)։ Նման ՌՀՊԱ են պարունակում մի շարք անվանում դեղորայքներ՝ Ալտեպլազա, Ռետեպլազա, Տենեկտեպլազա։ Այս դեղերը կիրառվում են կլինիկական բժշկության մեջ կաթվածների կամ սրտամնակնի ինֆարկտների բուժման ժամանակ։ ՀՊԱ-ների կիրառումը հակացուցված է հեմոռագիկ կաթվածների և գլխի վնասվածների ժամանակ։ ՀՊԱ-ով թունավորումների ժամանակ որպես հակաթույն կրառվում է ամինոկապրոնաթթուն։
Բժշկական կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]tPA-ը կիրառվում է մի շարք հիվանդությունների բուժման նմատակով, որոնց ախտաբանության մեջ կարևոր է մակարդուկների առաջացումը։ Այդպիսի հիվանդություններից են թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան, սրտամկանի ինֆարկտը, կաթվածը, և նման բուժումը կոչվում է թրոմբոլիզ։ Ամենահաճախը ՀՊԱ-ը կիրառվում է իշեմիկ կաթվածի բուժման նպատակով։ Դեղը հնարավոր է ներմուծել ինչպես ներերակային՝ համակարգային ազդեցությամբ (ինչպես վերոնշյալ հիվանդությունների դեպքում, այնպես էլ ներզարկերակային կաթետրով անմիջապես թրոմբի մեջ (ծայրամասային թրոմբոզների ժամանակ)[2]։
Իշեմիկ կաթված
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]12 ծավալուն հետազոտություններ են կատարվել, որպեսզի ուսումնասիրեն ՌՀՊԱ-ների կիրառությունը իշեմիկ կաթվածի ժամանակ։ Այս հետազոտությունների մետաանալիզը ցույց է տվել, որ կաթվածի սկզբից 6 ժամերի ընթացքում ՌՀՏՊ-ի կիրառումը մեծապես բաձրացնում է հիվանդի՝ ապրելու և ինքնուրույնության շանսերը, հատկապես՝ առաջին 3 ժամերի ընթացքում կրառելու դեպքում։ Այնուամենայնիվ դեղորայքից բարձրանում է նաև առաջին 7 օրվա ընթացքում արյունահոսական (հեմոռագիկ) կաթվածների առաջացման և դրանց պատճառով մահացության ռիսկերը[3]։
Առաջարկվող ուղեցույցներով ՀՊԱ-ն պետք է կիրառել, որքան հնարավոր է շուտ, անմիջապես հիվանդի ընդունվելուց հետո, եթե հիվանդը բերվել է բաժանմունք ժամանակին[3][4]։ Տարբեր երկրների ուղեցույցեր տարբեր մոտեցում ունեն այս ժամանակահատվածի նկատմամաբ։ Օրինակ՝ ամերիկյան ուղեցույցով ալտեպլազա կիրառվում է հիվանդության սկզբից 3 ժամվա ընթացքում, Կանադայում և Եվրոպական երկրներում թույլատրվում է դեղորայքի կիրառությունը մինչև 4.5 ժամվա ընթացքում, կախված հիվանդի անամնեզից, ուղեկցող այլ հիվանդություններից, տարիքից և այլն[5]։ Դեղի ավելի ուշ կիրառությունը ասոցիացվում է ավելի ցածր արդյունավետության և բարձր կողմնակի ռիսկերի հետ։ Իշեմիկ կաթվածով հիվանդների մոտ 3% են, որոնց դեպքում ալտեպլազան կիրառելի է[6]։ Ամերիկյան ուղեցույցները նույնպես փորձ են կատարում թույլ տալ կիրառել ՀՊԱ մինչև 4.5 ժամվա ընթացքում[7]։
Կիրառման չափանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում ՀՊԱ-ի կրառումը կաթվածով հիվանդների մոտ, որոնք չեն ունեցել հակացուցումներ և բուժհաստատություն են բերվել ախտանշաշների սկսվելուց հետո 3 ժամվա ընթացքում, 2011թ. կրկնակի ավելացել է 2003թ. հետ համեմատած։ Ավելացել են թեթև ընթացքով դեպքերի, ոչ սպիտակամորթ ռասաների, բարձր տարքային խմբի պացիենտների մոտ կիրառությունը։ Այնուամենայնիվ, շատ պացիենտներ, որոնց ցուցված է եղել ՀՊԱ-ով բուժոմը, տարբեր պատճառներով այն չեն ստացել[8][9]։
ՀՊԱ-ը կիրառվել է նույնիսկ 90-ից բարձր տարիքում իշեմիկ կաթվածի դեպքում։ Չնայած մնան հիվանդների փոքր թվին, մեծ մասամբ դեպքերի հանգուցալուժումը կիրառումից հետո 30 օրերի ընթացքում բացասական է եղել, նույնիսկ մահվան ելքերով[10][11]։ Ցրտահարությունների ժամանակ ՀՊԱ-ի կիրառությունը նվազեցրել է անդամահատումների դեպքերի քանակը[12]։
Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան սովորաբար բուժվում է հեպարինով հետագա վարֆարինի շարունակմամբ։ Եթե թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա ուղեկցվում է ծանր ընթացքով, խիստ բարձր թոքային գերճնշմամաբ, համակարգային թերճնշմամաբ, ապա ՀՊԱ-ի կիրառությունը ցանակալի է[13][14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Tissue plasminogen activator human». Sigma-Aldrich. 2017 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Rivera-Bou WL, Cabanas JG, Villanueva SE (2008 թ․ նոյեմբերի 20). «Thrombolytic Therapy». Medscape.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 3,0 3,1 Wardlaw JM, Murray V, Berge E, del Zoppo G, Sandercock P, Lindley RL, Cohen G (2012 թ․ հունիս). «Recombinant tissue plasminogen activator for acute ischaemic stroke: an updated systematic review and meta-analysis». Lancet. 379 (9834): 2364–72. doi:10.1016/S0140-6736(12)60738-7. PMC 3386494. PMID 22632907.
- ↑ DeMers G, Meurer WJ, Shih R, Rosenbaum S, Vilke GM (2012 թ․ դեկտեմբեր). «Tissue plasminogen activator and stroke: review of the literature for the clinician». The Journal of Emergency Medicine. 43 (6): 1149–54. doi:10.1016/j.jemermed.2012.05.005. PMID 22818644.
- ↑ Lindsay, Gubitz G, Bayley M, Hill MD, Davies-Schinkel C, Singh S, Phillips S (2010 թ․ դեկտեմբերի 8). «Hyperacute stroke management». Canadian best practice recommendations for stroke care. Ottawa, ON: Canadian Stroke Network. Canadian Stroke Strategy Best Practices and Standards Writing Group. էջեր 55–84. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Hemmen T (2008 թ․ ապրիլ). «Patient delay in acute stroke response». European Journal of Neurology. 15 (4): 315–6. doi:10.1111/j.1468-1331.2008.02083.x. PMC 2677077. PMID 18353121.
- ↑ Davis SM, Donnan GA (2009 թ․ հունիս). «4.5 hours: the new time window for tissue plasminogen activator in stroke». Stroke. 40 (6): 2266–7. doi:10.1161/STROKEAHA.108.544171. PMID 19407232.
- ↑ Bankhead C, Agus ZS (2013 թ․ օգոստոսի 23). «Clot-Busting Drugs Used More Often in Stroke». Medpage Today.
- ↑ Schwamm LH, Ali SF, Reeves MJ, Smith EE, Saver JL, Messe S, Bhatt DL, Grau-Sepulveda MV, Peterson ED, Fonarow GC (2013 թ․ սեպտեմբեր). «Temporal trends in patient characteristics and treatment with intravenous thrombolysis among acute ischemic stroke patients at Get With The Guidelines-Stroke hospitals». Circulation: Cardiovascular Quality and Outcomes. 6 (5): 543–9. doi:10.1161/CIRCOUTCOMES.111.000095. PMID 24046398. «The frequency of IV tPA use among all AIS patients, regardless of contraindications, nearly doubled from 2003 to 2011. Treatment with tPA has expanded to include more patients with mild deficits, nonwhite race/ethnicity, and oldest old age»
- ↑ Mateen FJ, Nasser M, Spencer BR, Freeman WD, Shuaib A, Demaerschalk BM, Wijdicks EF (2009 թ․ ապրիլ). «Outcomes of intravenous tissue plasminogen activator for acute ischemic stroke in patients aged 90 years or older». Mayo Clinic Proceedings. 84 (4): 334–8. doi:10.1016/S0025-6196(11)60542-9. PMC 2665978. PMID 19339651.
- ↑ Mateen FJ, Buchan AM, Hill MD (2010 թ․ օգոստոս). «Outcomes of thrombolysis for acute ischemic stroke in octogenarians versus nonagenarians». Stroke. 41 (8): 1833–5. doi:10.1161/STROKEAHA.110.586438. PMID 20576948.
- ↑ Twomey JA, Peltier GL, Zera RT (2005). «An open-label study to evaluate the safety and efficacy of tissue plasminogen activator in treatment of severe frostbite». J Trauma. 59 (6): 1350–1354. doi:10.1097/01.ta.0000195517.50778.2e. PMID 16394908.; and repeated by Bruen KJ, Ballard JR, Morris SE, Cochran A, Edelman LS, Saffle JR (2007 թ․ հունիս). «Reduction of the incidence of amputation in frostbite injury with thrombolytic therapy». Archives of Surgery. 142 (6): 546–51, discussion 551–3. doi:10.1001/archsurg.142.6.546. PMID 17576891.
- ↑ Konstantinides SV, Torbicki A, Agnelli G, Danchin N, Fitzmaurice D, Galiè N, Gibbs JS, Huisman MV, Humbert M, Kucher N, Lang I, Lankeit M, Lekakis J, Maack C, Mayer E, Meneveau N, Perrier A, Pruszczyk P, Rasmussen LH, Schindler TH, Svitil P, Vonk Noordegraaf A, Zamorano JL, Zompatori M (2014 թ․ նոյեմբեր). «2014 ESC guidelines on the diagnosis and management of acute pulmonary embolism». European Heart Journal. 35 (43): 3033–69, 3069a–3069k. doi:10.1093/eurheartj/ehu283. PMID 25173341.
- ↑ National Institute for Health and Clinical Excellence. Clinical guideline 144: Venous thromboembolic diseases: the management of venous thromboembolic diseases and the role of thrombophilia testing. London, 2012.
- ↑ Hirsh J, Guyatt G, Albers GW, Harrington R, Schünemann HJ (2008 թ․ հունիս). «Executive summary: American College of Chest Physicians Evidence-Based Clinical Practice Guidelines (8th Edition)». Chest. 133 (6 Suppl): 71S–109S. doi:10.1378/chest.08-0693. PMID 18574259.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր» հոդվածին։ |
|