Հիքի (անգլ.՝ hickey[1]) կամ սիրային խայթոց (անգլ.՝ love bite), կապտուկ կամ կապտուկանման նշան, որն առաջանում է համբույրի կամ մաշկի ծծման հետևանքով, սովորաբար պարանոցի կամ թևի վրա։ Մինչդեռ կծելը կարող է ներծծման մաս լինել, ծծելը բավական է մաշկի տակ գտնվող փոքր մակերեսային արյունատար անոթները պայթեցնելու համար։
Հիքին մնում է 5-ից 12 օր և կարող է բուժվել այնպես, ինչպես այլ կապտուկները[2]։ Թեև դրանք հաճախ ոչ դիտավորյալ են պատճառվում, այնուամենայնիվ հիքիները կարող են նաև սեռական բռնության տեսակ լինել[3]։
Որպես հիքիները բուժելու ժողովրդական միջոցներ, կիրառվում են մետաղադրամներ տեղադրելը և շփելն անմիջապես առաջանալուց հետո։ Ըստ տարածված համոզմունքի[4]՝ ներծծումների բուժման մեթոդներից մեկը վնասված մասում սառույցի կտոր դնելն է։ Սակայն այս միջոցը կարող է օգնել դրա հայտնվելուց հետո՝ միայն առաջին տասը րոպեների ընթացքում։ Մեկ այլ միջոց է մարմնի վնասված մասի վրա հալվե վերա տեղադրելը, քանի որ այն հանգստացնող և հակաբորբոքային ազդեցություն ունի[5]։