Հիքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիքի
Love bite.jpg
Ներծծումներ պարանոցի վրա
Պատճառհամբույր և negative pressure?
ՀոմանիշներՀամբույրի նշան, բզեզի խայթոց
Տևողություն5-12 օր
Commons-logo.svg Love-bite Վիքիպահեստում

Հիքի (անգլ.՝ hickey[1]) կամ սիրային խայթոց (անգլ.՝ love bite), կապտուկ կամ կապտուկանման նշան, որն առաջանում է համբույրի կամ մաշկի ծծման հետևանքով, սովորաբար պարանոցի կամ թևի վրա։ Մինչդեռ կծելը կարող է ներծծման մաս լինել, ծծելը բավական է մաշկի տակ գտնվող փոքր մակերեսային արյունատար անոթները պայթեցնելու համար։

Հիքին մնում է 5-ից 12 օր և կարող է բուժվել այնպես, ինչպես այլ կապտուկները[2]։ Թեև դրանք հաճախ ոչ դիտավորյալ են պատճառվում, այնուամենայնիվ հիքիները կարող են նաև սեռական բռնության տեսակ լինել[3]։

Որպես հիքիները բուժելու ժողովրդական միջոցներ, կիրառվում են մետաղադրամներ տեղադրելը և շփելն անմիջապես առաջանալուց հետո։ Ըստ տարածված համոզմունքի[4]՝ ներծծումների բուժման մեթոդներից մեկը վնասված մասում սառույցի կտոր դնելն է։ Սակայն այս միջոցը կարող է օգնել դրա հայտնվելուց հետո՝ միայն առաջին տասը րոպեների ընթացքում։ Մեկ այլ միջոց է մարմնի վնասված մասի վրա հալվե վերա տեղադրելը, քանի որ այն հանգստացնող և հակաբորբոքային ազդեցություն ունի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «hickie - Origin and meaning of hickie by Online Etymology Dictionary»։ www.etymonline.com 
  2. «How Long Do Hickeys Last»։ ownarticles.com։ April 15, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-20-ին 
  3. Abarca Campos, Carlos, Alpizar Castro, Ligia Elena, Alpizar Vazquez, Clavelina et al. Agresión infantil como problema social en Costa Rica, desde enero de 2005 hasta mayo de 2006. Med. leg. Costa Rica. [online]. sep. 2006, vol.23, no.2 [citado 18 Abril 2009], p.111-135. ISSN 1409-0015.
  4. Amar, Charu (2009-11-06)։ «Ouch! That's a lovebite!»։ Man-Woman Relationships։ The Times of India։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2010-01-18 
  5. shilpachoudhary543 (2020-06-24)։ «Perfect love bite | Things you should know before giving love bite»։ Blooming girl (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-25-ին։ Վերցված է 2020-07-06 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Goldstein EJC: Bite wounds and infection. Clinical Infectious Diseases 1992; 14:633-640.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում