Հիստրիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիստրիոն,

  1. դերասան Հին Հռոմում։ Մեծ մասամբ ազատ արձակված ստրուկներ էին։ Հիստրիոնները ընդգրկված Էին թատերախմբերում, որ ղեկավարում էր նրանց միջավայրից դուրս եկած դերասանը։ Մինչև մ.թ.ա. I դարը խաղում էին առանց դիմակի։
  2. Վաղ միջնադարի (9-13 դդ.) թափառաշրջիկ դերասան։ Միաժամանակ ասացող էր, երաժիշտ, պարող, երգիչ, կենդանիներ վարժեցնող ևն։ Նրանք միավորված էին հատուկ «եղբայրություններում»։ Ֆրանսիայում կոչվում էին ժոնգլյորներ, Գերմանիայում՝ շպիլմաններ, Լեհաստանում՝ ֆրանտներ, Ռուսաստանում՝ սկոմորոխներ, Հայաստանում՝ գուսաններ։ Հալածվում էին աշխարհիկ և եկեղեցական իշխանությունների կողմից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 425