Հիսուսի մանեկ
Ենթակատեգորիա | օդանավի բաղկացուցիչ, ձախողման կետ | |
---|---|---|
Կոչվել է ի պատիվ | Հիսուս |
Հիսուսի մանեկ (անգլ.՝ Jesus nut), անգլերեն ժարգոնային տերմին, որը վերաբերում է ուղղաթիռի գլխավոր ռոտորը սևեռող մանեկին[1]։ Հարակից ժարգոնային տերմինը՝ Հիսուսի բույթը (անգլ.՝ Jesus pin) վերաբերում է ապահովիչ բույթին, որն օգտագործվում է սևեռող մանեկն ամրացնելու համար։ Ընդհանրապես, Հիսուսի մանեկը կամ Հիսուսի բույթը օգտագործում են ցանկացած բաղադրիչի համար, որը ձախողման մեկ կետն է, ինչը հանգեցնում է աղետալի հետևանքների, և միակ բանը, որ մնում է անել, փոխաբերաբար ասած՝ Հիսուսին աղոթելն է, այստեղից էլ ծագել է անվանումը։
Անվան ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հիսուսի մանեկ» տերմինն ամենայն հավանականությամբ սկսել են օգտագործել ամերիկացի զինվորները Վիետնամում[2]։ Վիետնամի պատերազմը առաջին պատերազմն էր, որտեղ մեծ թվով զինվորներ էին տեղափոխվում ուղղաթիռներով։ Տերմինը կարող է ծագել նաև PBY Catalina երկկենցաղ ինքնաթիռից, որն ուներ Հիսուսի երկու պտուտակ, որոնցով ինքնաթիռի թևերը ամրացված էին ֆյուզելաժին[3]։
Եթե Հիսուսի մանեկը խափանվի թռիչքի ժամանակ, ռոտորը կկտրվի ուղղաթիռից[4][Ն 1], և անձնակազմին կմնա միայն «աղոթել Հիսուսին»։ Մանեկը պետք է ստուգվի թռիչքից առաջ, թեև Հիսուսի մանեկի խափանման իրական օրինակները հազվադեպ են։ Օրինակ, 2000 թվականին Bell 206 B ուղղաթիռիի ռոտորի մանեկը հանվել է վերաներկելու համար և չի վերականգնվել ու ստուգվել փորձնական թռիչքից առաջ։ Ուղղաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից տասը րոպե անց, երկու ուղեւորները մահացել են[5][6]։
Այլ համատեքստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլորովին վերջերս տերմինն ավելի ընդհանուր կիրառություն է գտել ճարտարագիտության մեջ՝ ներառելու ցանկացած առանձին բաղադրիչ, որի ձախողումը կարող է հանգեցնել ամբողջ համակարգի աղետալի ձախողման։
Տերմինի մեկ այլ կիրառություն կարելի է գտնել ժայռամագլցման մեջ, որտեղ այն վերաբերում է ժայռի երթուղու ուղղահայաց հատվածի վրա ամրացված պաշտպանության առաջին «մանեկին»[7]։ Այս կտորը պետք է տեղադրվի այնպես, որ դիմադրի դեպի արտաքին, ինչպես նաև դեպի ներքև ձգմանը։ Բացի այդ` Հիսուսի մանեկը կանխում է անկման գործոնի հավանականությունը ապահովության խարիսխի վրա[8]։
Գրականության մեջ «Հիսուսի մանեկ» տերմինը տարածում է գտել Ռոբերտ Մեյսոնի «Վախկոտ և ռազմատենչ» (անգլ.՝ Chickenhawk) գրքի միջոցով, որը պատմում է Վիետնամի պատերազմում օդաչուի իր փորձառությունների մասին[9]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հիսուսի մանեկի խափանումը միակ տարբերակը չէ, որով գլխավոր ռոտորը կարող է անջատվել ուղղաթիռից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Main Rotor Installation diagram». Huey Helicopters UK. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Rottman, Gordon L. (2020). Grunt Slang in Vietnam: Words of the War. Open Road Media. ISBN 9781504061704. «Jesus nut The geared rotor retaining nut securing a helicopter blade system to the drive shaft. Aka 'Jesus pin.' One has faith the nut/pin will stay on and not crash, screaming, 'Oh, Jesus!'»
- ↑ Joiner, Stephen (2019 թ․ ապրիլ). «Legends of an Ocean-Crossing Seaplane». Air & Space. Smithsonian Institution. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Levy, Milton; Buckley, Paul; Beatty, John; Brown, Richard; Huie, Robert; Bhansali, Kirt B. (1992 թ․ հունիս). Failure Analysis of the Main Rotor Retention Nut from the AH-64 Helicopter, MTL TR 92-39 (PDF) (Report). U.S. Army Materials Technology Laboratory. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին. «The main rotor retention nut is a flight-critical component that secures the main rotor hub and blade assemblies to the static mast.»
- ↑ Aviation Investigation Report A00Q0046 (Report). Transportation Safety Board of Canada. 2001 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Aviation Safety Maintainer 1/2002: Fatigue and Complacency - A Potentially Sorrowful Mixture (Report). Transport Canada. 2002. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Coley, David (2013). High - Advanced Multi Pitch Climbing. Akreative. էջեր Section 408 of 5150.
- ↑ Long, John; Gaines, Bob (2006). Climbing Anchors (2nd ed.). London: Falcon Press. ISBN 0-7627-2326-2.
- ↑ Robert Mason (2005 թ․ մարտի 29). Chickenhawk. Penguin Publishing Group. էջ 84. ISBN 978-1-101-17515-6.