Jump to content

Հիմնասիրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիմնասիրություն
Բժշկական մասնագիտությունարյունաբանություն
ՀՄԴ-9288.65
ՀՄԴ-10D75.8

Հիմնասիրություն, բազոֆիլիա, հիմնային ներկերով՝ պիրոնինով, մեթիլեն կապույտով, ազուրով, թիոնինով են բջջային կառուցվածքների ներկվելու ընդունակությունը։ Հիմնասիրությունը պայմանավորված է բջիջներում նուկլեինային թթուների (ՌՆԹ, ԴՆԹ) թթվային մնացորդների, բջջապլազմայում՝ թթու մուկոբազմաշաքարների, սպիտակուցների առկայությամբ։ Սովորաբար բարձր հիմնասիրությամբ օժտված են ակտիվորեն սպիտակուց սինթեզող և շատ ՌՆԹ պարունակող բջիջները, օրինակ, աճող և կիսվող (սաղմնային, ուռուցքային, արյունաստեղծ հյուսվածքի բջիջներ), սպիտակուցային հյութ արտադրող (ենթաստամոքսային գեղձի, լյարդի բջիջներ), սեփական սպիտակուցը ինտենսիվ նորոգող (նյարդային բջիջներ)։ Հիմնասիրության փոփոխությամբ կարելի է դատել բջջում սպիտակուցի կենսասինթեզի ինտենսիվության փոփոխության մասին։ Բջջային կառուցվածքներին բնորոշ հիմնասիրությունը և թթվասիրությունը օգտագործվում են արյան բջիջների զանազանման, հիպոֆիզի առջևի բլթի, կղզյակային հյուսվածքի, ենթաստամոքսային գեղձի բջիջների անալիզի համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 409