Հերմոնի վանքի դպրոց
Արտաքին տեսք
Հերմոնի վանքի դպրոց, գործել է Հերմոնի վանքին կից, հայտնի է դարձել 14-րդ դարի 2-րդ քառորդում, երբ այնտեղ է տեղափոխվել Գլաձորի համալսարանի շրջանավարտ Տիրատուր Կիլիկեցի վարդապետը (դպրոցը գործել է Գլաձորի համալսարանին զուգահեռ)։ Հերմոնի սաներից հայտնի է Հովհաննես Հերմոնեցին կամ Կոլոտիկը։ Նա Տաթևի համալսարանն ավարտելուց հետո դարձել է Հերմոնի վանքի դպրոցի րաբունապետ և 1441 թվականին Թովմա Մեծոփեցու հետ իրականացրել Գրիգոր Տաթևացու ցանկությունը՝ Էջմիածնում վերահաստատել Ամենայն հայոց կաթողիկոսարանը։ Հերմոնի վանքի դպրոցը գործել է շուրջ հարյուր տարի, մեզ են հասել այնտեղ ընդօրինակված մեկ տասնյակից ավելի ձեռագրեր՝ մեկնություններ, լուծմունքներ ևն։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 381)։ |