Jump to content

Հեսսի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեսսի օրենք, թերմոքիմիայի հիմնական օրենքը, ըստ որի, քիմիական որևէ ռեակցիայի ջերմային էֆեկտը կախված է միայն փոխազդող համակարգի սկզբնական ու վերջնական վիճակներից և կախված չէ միջանկյալ վիճակներից ու ռեակցիան իրականացնելու ուղիներից։ Հեսսի օրենքը կոչվում է նաև ռեակցիաների ջերմային էֆեկտների գումարների հաստատունության օրենք։ Վերջին սահմանումից հետևում է, որ եթե համակարգն առաջին վիճակից երկրորդին է անցնում ուղղակիորեն կամ մի շարք միջանկյալ վիճակներով, ապա ուղղակի անցման ջերմային էֆեկտը հավասար է տվյալ ռեակցիայի այլ եղանակներով իրականացման միջանկյալ փուլերի ջերմային էֆեկտների գումարին։ Ըստ էության, Հեսսի օրենքը էներգիայի պահպանման օրենքի կիրառումն է հաստատուն ճնշման կամ ծավալի պայմաններում ընթացող քիմիական ռեակցիաների նկատմամբ։ Հեսսի օրենքով հնարավոր է հաշվել՝ 1. անմիջականորեն դժվար իրականացվող կամ չիրականացվող ռեակցիաների ջերմային էֆեկտը, 2. քիմիական միացությունների գոյացման ջերմային էֆեկտը և 3. քիմիական կապի միջին էներգիան։ Օրենքը ձեակերպել է Վիկտոր Ֆրանց Հեսսը, 1840 թ-ին, փորձնական տվյալների հիման վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 370
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեսսի օրենք» հոդվածին։