Հեշտ հաց (հեքիաթ)
Հեշտ հաց Лёгкі хлеб | |
---|---|
Հեղինակ | ժողովրդական հեքիաթ |
Ժանր | Հեքիաթ |
Լեզու | Բելառուսերեն |
Հեշտ հաց, բելառուսական ժողովրդական հեքիաթ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքիաթը պատմում է մի հնձվորի մասին, ով մարգագետնում խոտ հնձելիս շատ էր հոգնել, և նստել էր հաց ուտելու[1]։ Հանկարծ անտառից մի սոված գայլ է դուրս գալիս, մարդուն հարցնում, թե ինչ է նա ուտում, նա էլ պատասխանում է, որ հաց է ուտում, ու մի կտոր տալիս գայլին։ Գայլը շատ է հավանում հացը, և մարդուն հարցնում է, թե ինչպես կարելի է այն ստանալ, մարդն էլ նրան բացատրում է, թե ինչպես կարելի է հաց ստանալ, գայլը ընկնում է մտքերի մեջ, հետո ծոծրակը քորում, ու ասում, որ դա իր համար չէ, խնդրում, որ մարդը նրան հեշտ հաց վաստակելու ձևը սովորեցնի։ Մարդն էլ ասում է, որ եթե ուզում է հեշտ հաց վաստակել, թող գնա ձիու մոտ, գայլն էլ այդպես է անում։ Հենց ձիուն տեսնում է, ասում է, որ ձիուն կուտի, ձին էլ խորամանկության է դիմում, ասելով, որ եթե գայլը իրեն սմբակներով ուտի, սմբակները նրա ատամները կջարդեն, գայլն էլ գնում է, որ ձիու սմբակները հանի, ձին գայլին այնպես է հարվածում, որ գայլը գլորվում է, ընկնում դաշտ, գնում է, որ լվացվի, տեսնում է գետի մեջ սագեր են լողում, գնում է նրանց մոտ։ Սագերն էլ նրան ասում են, որ երգի, նա էլ սկսում է երգել, ու բոլոր սագերը թռչում հեռանում են։ Բարկացած գնում է, տեսնում մի տարեց մարդ քայլում է, նույնը կրկնվում է, տարեցն էլ ասում է, որ առաջին հերթին պետք է թութունից հոտ քաշեն, թութունը հանում է մի թեթև հոտ է քաշում, տալիս է գայլին, գայլն ամբողջ ուժով հոտ է քաշում, ու սկսում փռշտալ, մեկ ժամ, երկու ժամ, այնքան է փռշտում, մինչև թութունի հատիկները քթից լրիվությամբ մաքրվում են, նայում է տեսնում այդ մարդը արդեն գնացել է, ինքն էլ գնում է մարգագետին տեսնում մի խոյ է արածում, խոյին էլ է ասում, որ նրան կուտի, խոյն էլ առաջարկում է, որ ինքը գնա մարգագետնի ծայրը, վազքով գա, ցատկի գայլի բերանը, գայլն էլ համաձայնվում է։ Խոյն այդպես է անում, բայց գայլի բերանը ցատկելու փոխարեն, պոզերով հարվածում է գայլին, ու փախչում։ Այդպես էլ գայլը հեշտ հաց չի կարողանում վաստակել[2]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գայլ
- Հնձվոր
- Ձի
- Սագեր
- Տարեց մարդ
- Խոյ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բելառուսական ժողովրդական հեքիաթներ, Երևան, 2013, էջ 63
- ↑ Легкий хлеб