Կորած բառը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորած բառը
Потерянное слово
Հեղինակժողովրդական հեքիաթ
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուբելառուսերեն

Կորած բառը, բելառուսական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է Իվանկա անունով մի տղայի մասին, ով ամուսնանում է հարևան գյուղից Պարասկա անունով մի աղջկա հետ։ Որոշ ժամանակ անց աղջիկը խնդրում է, որ տղան գնա մորը տեսակցության։ Տղան նստում է սայլը և ճանապարհ ընկնում։ Զոքանչը փեսային սիրով է ընդունում։ Տեսակ-տեսակ բաներ է պատրաստում և փեսային հյուրասիրում։ Հետո էլ մի այնպիսի ուտեստ է բերում, այնքան համեղ է լինում, որ փեսան երկու աման էլ ուտում, և հարցնում է, թե Պարասկան գիտի՞, թե ինչպես են եփում այդ ուտեստը։ Զոքանչը ասում է, որ Պարասկան էլ իրենից լավ է եփում։ Փեսան հարցնում է այդ ուտեստի անունը, որպեսզի գնա տուն և Պարասկային խնդրի եփել այն։ Զոքանչն ասում է ուտեստի անունը` Կիսել։ Տղան ճանապարհ է ընկնում, և մտքում կրկնում կիսել բառը, որպեսզի չմոռանա։ Ճանապարհին մի ձիավորի է հանդիպում, և զրուցում։ Այդպես էլ բառը մոռանում է, և որոշում է ետ գնալ և հարցնել զոքանչից։ Այդ ժամանակ որոշում է բառը գրել գլխարկի մեջ, որպեսզի էլ չմոռանա։ Այս անգամ էլ ճանապարհին մի իշխան է հանդիպում[1], տղան սայլը քաշում է ճանապարհի եզրը, մտնում ջրափոսը, որպեսզի իշխանին ճանապարհ տա։ Հանկարծ գլխարկն ընկնում է ջրափոսը։ Տղան քիչ էր մնում, որ լաց լինի, բայց հենց այդ պահին, իշխանն ասում է` ջրափոսը հո չի՞ կիսել։ Տղան հանկարծ բարձր ճչում է և ասում է, որ այդ բառը հենց կիսելն է, և շտապում է տուն, որպեսզի նորից չմոռանա[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իվանկա
  2. Պարասկա
  3. Զոքանչ
  4. Իշխան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հեքիաթների մոլորակ, բելառուսական ժողովրդական հեքիաթներ, ընտրանի ութերորդ, էջ 54
  2. Նույն տեղում, էջ 56

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]