Փիսիկ ոսկեճակատիկ (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փիսիկ ոսկեճակատիկ (ռուս.՝ Котик — золотой лобик), բելառուսական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի տատիկի ու մի պապիկի մասին, ովքեր շատ աղքատ էին և ուտելու բան չունեին[1]։ Մի օր տատիկը պապիկին ուղարկում է անտառ` ցախ բերելու։ Պապիկը գնում է անտառ, կացինով հարվածում է մի կաղնու, և կոճղից մի փիսիկ է ցատկում դեպի դուրս։ Նա շատ գեղեցիկ էր, ոսկե մազերով։ Փիսիկը հարցնում է պապիկին, թե նրան ինչ է պետք։ Պապիկը պատասխանում է, որ իրեն տատիկն է ուղարկել, որպեսզի փայտ կոտրի, տանի շուկա, վաճառի, ալյուր առնի, տանի տուն, որ նա հաց թխի, ուտեն։ Ոսկեճակատիկ փիսիկը պապիկին ասում է, որ նա գնա տուն, քանի որ հիմա իրենք ալյուր ունեն։ Պապիկը գնում է տուն և տեսնում է, որ ամբողջ ամբարն ալյուրով լիքն է։ Պապիկը տատիկին պատմում է ողջ եղելությունը, տատիկը հաց է թխում և նրանք ուտում են։ Հացից հետո տատիկը կաթնապուր է ուզում, բայց իրենք աղ չունեն։ Պապիկին ասում է, նա նորից գնա, հարվածի կոճղին, որպեսզին Փիսիկ Ոսկեճակատիկը նորից դուրս ցատկի և կատարի նրա ցանկությունը։ Պապիկը գնում է նորից Փիսիկ Ոսկեճակատիկի մոտ և աղ է խնդրում։ Փիսիկը ասում է, որ գնա տուն և կտեսի, տանը շատ աղ կա։ Պապիկը գնում է տուն և տեսնում է, որ ամբողջ մառանով մի հսկա աղի բլուր կա։ Նրանք շատ են ուրախանում, և համեղ կաթնապուր են ուտում։ Տատիկը պապիկին ասում է, որ կաթնապուրն շատ համեղ էր, բայց հիմա էլ չէր խանգարի, որպեսզի նրանք կաղամբ ուտեին։ Պապիկին խնդրում է, որպեսզի նորից գնա Ոսկեճակատիկի մոտ։ Պապիկը մի քիչ ալարում է, բայց գնում է։ Նորից նույն ձևով խփում է կոճղին և դուրս է ցատկում Փիսիկ Ոսկեճակատիկը, հիմա էլ նրանից կաղամբ է խնդրում։ Փիսիկը ասում է, որ նա գնա տուն նրանք շատ կաղամբ ունեն։ Գնում է տուն և տեսնում է, որ մառանում շատ կաղամբ կա։ Տատիկը ասում է, որ նա նորից գնա և ճարպ խնդրի, որպեսզի կաղամբով ճաշը համեմեն ճարպով։ Նորից գնում է և նույն ձևերով խնդրում է ճարպ։ Գնում է տուն և տեսնում է, որ նրանք շատ ճարպ ունեն։ Տատիկն ու պապիկը հիմա ամեն ինչ ունեն։ Նրանք ապրում են անհոգ ու երջանիկ, և երեխաներին էլ պատմում են շատ հեքիաթներ[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տատիկ
  • Պապիկ
  • Փիսիկ Ոսկեճակատիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հեքիաթների մոլորակ, Բելառուսական ժողովրդական հեքիաթներ, ընտրանի ութերորդ, Երևան, 2013, էջ 26
  2. Նույն տեղում, էջ 28

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]