Jump to content

Հենլոնի ածելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերար դը Լարես, «Հիմարության դատարան»

Հենլոնի ածելի (անգլ.՝ Hanlon’s Razor), հայեցակարգ, համաձայն որի՝ ոչ հաճելի իրադարձությունների պատճառների որոնումների ժամանակ պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել մարդկային սխալների վրա, և միայն դրանից հետո՝ որևէ մեկի գիտակցված չարամիտ գործողությունների։ Սովորաբար ներկայացվում է «Երբեք մի՛ վերագրեք չար մտքին այն, ինչը կարող է բացատրվել հիմարությամբ» արտահայտության միջոցով։

Սկզբունքի ձևակերպում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հենլոնի ածելիի» դասական ձևակերպումը հետևյալն է.

Երբեք մի՛ վերագրեք չար մտքին այն, ինչը կարող է բացատրվել հիմարությամբ։

Ծագում և նմանատիպ արտահայտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Իոսիֆ Բիգլերի՝ ձևակերպումը առաջին անգամ օգտագործվել է Ռոբերտ Ջ. Հենլոնի կողմից՝ որպես բնաբան Մերֆիի օրենքի հետ կապ ունեցող տարբեր հումորների ժողովածուի՝ հրապարակված 1980 թվականին «Մերֆիի Օրենքների երկրորդ գիրք, կամ Ավելի շատ պատճառներ, ըստ որոնց գործերը վատ են ընթանում» [1][2][3][4] (A character in Heinlein's story described the "devil theory" fallacy, explaining, "You have attributed conditions to villainy that simply result from stupidity.")[2]

Բնաբանը մտածվել է «Օկամայի ածելիի» հետ համեմատությամբ[5]

Նմանատիպ արտահայտություն է հանդիպում Ռոբերտ Հայնլայնի «Կայսրության տրամաբանությունը» պատմվածքում (1941): «Դուք չարամտությամբ փորձում եք բացատրել այն, ինչը սովորական հիմարության արդյունք է»։ Այդ արտահայտությունը առանձին մեջբերման է վերածվել 1995 թվականին (հինգ տարի առավել շուտ, քան Բիգլերը [6][7] հեղինակությունը վերապահեց Ռոբերտ Ջ. Հենլոնին)։ Ըստ էության, «Հենլոնի ածելին» «Հայնլայնի ածելիի» աղճատված տարբերակն է։ «Հայնլայնի ածելիի» բնորոշումը այդ ժամանակներից հնչում է որպես «Երբեք մի՛ վերագրիր չարամտությանը այն, ինչը կարող է բացատրվել հիմարությամբ. սակայն մի՛ բացառիր չարամտությունը»։

Նման մեկ այլ միտք է արտահայտել Գյոթեն «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպում (1774 թվական)։ «…թյուրիմացությունները և անփութությունը ավելի մեծ խճճվածություն են ստեղծում այս աշխարհւմ, քան խորամանկությունն ու չարությունը։ Ամեն դեպքում, վերջին երկուսը, անկասկած, հանդիպում են ավելի հազվադեպ»։

Մեկ այլ նմանատիպ արտահայտություն հաճախ վերագրվում է Նապոլեոն Բոնապարտին.

Երբեք չարամտությանը մի՛ վերագրիր այն, ինչը կարելի է բացատրել ոչ կոմպետենտությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Guy L. Steele; Eric S. Raymond, eds. (1990 թ․ հունիսի 12). «The Jargon File, Version 2.1.1 (Draft)». jargon-file.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  2. 2,0 2,1 Andrew S. Wigosky (2004). RAPID Value Management for the Business Cost of Ownership. Digital Press. էջ 5. ISBN 9781555582890. «[...] Hanlon's Razor: 'Never attribute to malice that which can be adequately explained by stupidity.' This definition comes from 'The Jargon File' (edited by Eric Raymond), but one poster attributes it to Robert Heinlein, in a 1941 story called 'Logic of Empire.'»
  3. Eric S. Raymond; Guy L. Steele, eds. (1990 թ․ դեկտեմբերի 15). «The Jargon File, Version 2.2.1». jargon-file.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  4. Eric S. Raymond, ed. (1996 թ․ հուլիսի 24). «The Jargon File, Version 4.0.0». jargon-file.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  5. Livraghi, Giancarlo (2004). Il potere della stupidità. Pescara, Italy: Monti & Ambrosini SRL. էջ 1. ISBN 9788889479131.
  6. Stafford-Fraser, Quentin (2001 թ․ նոյեմբերի 26). «[untitled]». Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  7. Stafford-Fraser, Quentin (2001 թ․ դեկտեմբերի 4). «The origins of Hanlon's Razor». Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]