Հաֆրսֆյորդի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաֆրսֆյորդի ճակատամարտ

Հաֆրսֆյորդի արբանյակային քարտեզը
Թվական ≈ 872 թ.
Վայր Ստավանգեր և Սոլա միջև գտնվող Հաֆրսֆյորդ ֆյորդում (Նորվեգիա)
Պատճառ Արևմտյան Նորվեգիայի միացում
Արդյունք Նորվեգիայի փոքր թագավորությունների պարտություն
Հարոլդ I թագավորի վիկինգների հաղթանակ
Հակառակորդներ
Նորվեգիայի փոքր թագավորություններ Հարոլդ I
Հրամանատարներ
Էրիկ դե Հորդալանդ
Սուլքե դեՌոգալանդ
Կյոթվե դե Ռիքո
Հարոլդ I
Ռեգնվալդ Էիսթեինսոն

Հաֆրսֆյորդի ճակատամարտ, ռազմական բախում, որը տեղի է ունեցել 872 թվականին Նորվեգիայի Ստավանգեր և Սոլա կոմունաների միջև գտնվող Հաֆրսֆյորդ ֆյորդի տարածքում Հարալդ I թագավորի և Նորվեգիայի փոքր թագավորությունների միջև։ Այն ավարտվել է Հարալդ I թագավորի հաղթանակով և Արևմտյան Նորվեգիայի ամբողջական միացմամբ։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ պատմաբանների մեծ մասը Նորվեգիայի միավորումը համարում է երկար գործընթաց, որը տևել է մի քանի դար՝ Հաֆրսֆյորդի ճակատամարտը ունի մեծ դերակատարություն Նորվեգիայի ժողովուրդների մշակույթում։ Վիկինգների հիշողության մեջ այս ճակատամարտը մնաց ամենամեծն ամբողջ պատմության ընթացքում։

Համաձայն Սնորրի Սթուրլուսոնի «Երկրի շրջանը» աշխատության՝ ճակատամարտից առաջ Հարոլդը վերահսկում էր ժամանակակից Նորվեգիայի հարավարևելյան հատվածի մեծ մասը։ Այլ աղբյուրների համաձայն՝ արևելյան հատվածի վերահսկողությունը գտնվում էր Դանիայի թագավորի ձեռքում։ Հաֆրսֆյորդի ճակատամարտը հանգեցրեց Հարոլդի՝ հարավ-արևելքում գտնվող հակառակորդների լիակատար ջախջախմանը։ Այս հաղթանակից հետո թագավորը կարողացավ հավաքագրել ավելի շատ հարկ և հպատակեցնել երկրի մեծ մասը։ Թագավորի հակառակորդները փախան Իսլանդիա։ Պատմաբանների կարծիքով Հարալդ 1-ինը Նորվեգիայի առաջին օրինական թագավորն է։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարոլդհյուգեն հուշահամալիրը, որը տեղադրվել է ի հիշատակ Հաֆրսֆյորդի հազարամյա ճակատամարտի
  • Հարոլդհյուգեն (Haraldshaugen) հուշահամալիրը բացվել է 1872 թվականի հուլիսի 18-ին ճակատամարտի 1000-ամյակի առթիվ։ Հանդիսավոր արարողությունը ղեկավարել է թագաժառանգ Օսկար II-ը։ Հուշարձանը տեղադրված է Հյոուգեսունի հյուսիսում։ Այն իրենից ներկայացնում է մեծ բլուր, որի շուրջ տեղադրված են 29 գրանիտե մեծ քարեր, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է պատմական Նորվեգիայի կոմսության 29 կոմսությունները։ Հուշահամալիրի ամենաբարձր կետում տեղադրված են չորս հատ 17 մետր բարձրության բրոնզե սյուներ, որոնց վրա փորագրված են ճակատամարտի կարևորագույն տեսարանները[1]:.
  • Նորվեգացի պատմիչ Իվան Անդրեասը գրել է ճակատամարտին նվիրված բանաստեղծություն, որը կոչվում է «Հարալդհաուգեն»[2]։


  • 1983 թվականին նորվեգացի քանդակագործ Ֆրից Ռեդոմը ստեղծեց «Թուրը ժայռի մեջ» հուշարձանը՝ ի հիշատակ Հաֆրսֆյորդի ճակատամարտի։ Այն գտնվում է Ստավանգեր քաղաքի մոտ գտնվող ֆյորդի հարևանությամբ։ Հուշարձանը բացվեց Նորվեգիայի Օլաֆ V թագավորի կողմից[3]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաֆրսֆյորդի ճակատամարտի մասին հիմնական աղբյուրը հանդիսանում է Հալորդ 1-ինի մահից հետո Թորբյորն Հորնկլովի կողմից գրված «Գլիմդրապա» և «Հրաֆնսմալ» («Հարալդսքվյդի») ստեղծագործությունները։ Ստորև ներկայացված է Հորնկլովի ստեղծագործություններից մի հատված.

Heyrði þú í Hafrsfirði, Escuchaste en Hafrsfjord Ի՞նչ է լսվում Հաֆրսֆյորդում
hvé hizug barðisk cuan duro ellos lucharon Ի՜նչ կատաղի էին նրանք կռվում
konungr enn kynstóri el bien nacido rey Ծնվեց նրանց թագավորը
við Kjötva enn auðlagða; contra Kjotve el Rico. Ընդդեմ Քյոթվի Մեծահարուստի.
Kknerrir kómu austan, naves vinieron del este Նրա մոտ եկան նավերը արևելքից
kapps of lystir, buscando la lucha, Մի՞թե փնտրում են պատերազմ,
með gínöndum höfðum con gargantas amenazantes Եվ սպառնում են մեզ
ok gröfnum tinglum. como dragón feroz. Ինչպես դաժան վիշապ:
քարի վրա նշված է Հարոլդի անուններից մեկը՝ «Haklang»: Կոպենհագենի թանգարան

Մեկ այլ աղբյուր է համարվում սկանդինավյան «ՀարալդԳեղեցկահերի մասին սագա»-ն, որը մտել է «Երկրի շրջանակ» աշխատության մեջ։ Աշխատությունում խոսվում է Հաֆրսֆյորդի ճակատամարտի մասին, որը ենթադրաբար կռվից 300 տարի անց Սնորրի Սթուրլուսոնի կողմից գրված։ Սնորին մանրամասն ներկայացնում է առաջացած հակամարտությունը։ Շատ պատմաբաններ իրենց անհամաձայնությունն են ներկայացրել Սնորիի աշխատության հավաստիության վերաբերյալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Krag, Claus 18. juli 1872 Et hus med mange rom (Arkeologisk museum i Stavanger, Stavanger. 1999)
  • Masdalen, Kjell-Olav Fra Lindesnes til Rygjarbit (Aust-Agder-Arv: 2006)
  • Forte, Angelo with Richard Oram and Frederik PedersenViking Empires (Cambridge University Press. 2005)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]