Հարվարդի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարվարդի աստղադիտարանի հեռադիտակ
Հարվարդի աստղադիտարան

Հարվարդի աստղադիտարան, Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) գիտական հիմնարկ։ Հիմնվել է 1839 թվականին։ 1955 թվականին Հարվարդի աստղադիտարանի հետ միավորվել է Սմիթսոնյան աստղաֆիզիկական դիտարանը (Քեմբրիջ

Դիտարկներ և սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական գործիքներն են՝ 1, 5 մ ռեֆլեկտորը, Շմիդտի 60 և 80 սմ դիտակները, 18 մ ռադիոաստղադիտակը և այլն։ Հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝ փոփոխական աստղերի ուսումնասիրությունը, աստղերի, միգամածությունների, գալակտիկաների լուսաչափական և սպեկտրալուսաչափական հետազոտությունները, ռադիոաստղագիտական հետազոտությունները, աստղերի ներքին կառուցվածքի պրոբլեմի ուսումնասիրությունը, կոսմոլոգիան։

Հարվարդի աստղադիտարանում գոյություն ունի եզակի «ապակեդարան» (պարունակում է ավելի քան 500000 աստղագիտական թիթեղ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 314