Հարսնացու (ֆիլմ)
Հարսնացու ռուս.՝ Невеста | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | սարսափ ֆիլմ և թրիլեր |
Թվական | հունվարի 19, 2017 և 2017 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սվյատոսլավ Պոդգաևսկի |
Պրոդյուսեր | Դմիտրի Լիտվինով և Զաուր Բոլոտաև |
Սցենարի հեղինակ | Սվյատոսլավ Պոդգաևսկի |
Դերակատարներ | Վյաչեսլավ Չեպուրչենկո, Ալեքսանդրա Ռեբենոկ, Դմիտրի Կուլիչկով և Միրոսլավա Կարպովիչ |
Օպերատոր | Իվան Բուռլակով |
Տևողություն | 90 րոպե |
Բյուջե | 70 000 000 ₽ |
Շահույթ | 3 004 538 $ |
«Հարսնացու» (ռուս.՝ Невеста), ռեժիսոր Սվյատոսլավ Պոդգաևսկու կողմից նկարահանված ռուսական սարսափ ֆիլմ[1]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 19-ին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսանիքից հետո Նաստյան համոզում է ամուսնուն, որպեսզի վերջինս իր հետ նրան տանի տղայի ծնողների մոտ, որոնք ապրում են փոքր և գրեթե լքված քաղաքում։ Սակայն աղջիկը շուտով սկսում է զղջալ իր խնդրանքի համար։ Վանյայի ընտանիքը ցանկանում է անցկացնել հարսանեկան խորհրդավոր արարողություն՝ իր ավանդույթներով, իսկ Նաստյային սկսում են վախեցնել սարսափելի երազները և անհասկանալի կանխազգացումները։ Փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում, աղջիկը անսպասելի գտնում է մահացած մարդկանց լուսանկարներով զարդատուփ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորյա Ագալակովա - Նաստյա
- Վյաչեսլավ Չեպուրչենկո - Իվան
- Ալեքսանդրա Ռեբենոկ - Լիզա
- Իգոր Խրիպունով - լուսանկարիչ
- Անաստասիա Ակատովա - Նաստյայի հարևանուհին
- Վիկտոր Սոլովյով - Վանյայի և Լիզայի հայրը
- Եվգենի Կորյակովսկի - Նաստյայի ուսուցիչը
- Տատյանա Ֆիլատովա - քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատենավար
- Մարիա Առնաուտ - լուսանկարչի օգնական
- Դմիտրի Մարին - գործակատար
- Դմիտրի Կուլիչկով - Տիխոն, գյուղացի տղամարդ
- Վերա Բիրյուկովա - Տանյա
- Միրոսլավա Կարպովիչ - կին
- Իվան Կոժևնիկով - ամուսին
- Մարինա Ալխամդան - մահացած հարսնացու
- Մարիա Կլյուկվինա- կին 1
- Տատյանա Կլյուկինա - կին 2
- Իգոր Յաշանին - Միշա
- Յարոսլավ Եֆրեմենկո- երեխա
- Նատալյա Գրինշպուն -Ագլայա
- Լադա Չուրովսկայա - կենդանի հարսնացու
- Ալեքսանդր Մուխին - գործակատարի օգնական
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլխավոր պրոդյուսերներ՝ Վլադիսլավ Սվերցև, Դմիտրի Լիտվինով
- Ստեղծագործական պրոդյուսեր՝ Զաուր Բոլոտաև
- Գործադիր պրոդյուսեր՝ Պյոտր Գուդկով
- Պրոդյուսերներ՝ Զաուր Բոլոտաև, Պյոտր Գուդկով
- Գծային պրոդյուսերներ՝ Ալյոնա Բոգատկովա, Անաստասիա Գավրիշ
- Բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սվյատոսլավ Պոդգաևսկի
- Բեմադրող օպերատոր՝ Իվան Բուռլակով
- Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդրա Ֆատինա
- Երգահաններ՝ Ջեսպեր Հանսեն
- Հագուստի նկարիչ՝ Եվգենիա Ցարկո
- Նկարիչ-գրիմյոր՝ Եկատերինա Շչիպիցինա
- Նկարիչ- ռեկվիզիտոր՝ Զուրաբ Շամուտիա
- Մոնտաժի ռեժիսոր՝ Ռուսլան Գաբդրախմանով
- Քասթինք-տնօրեններ՝ Այսուրատ Շամանովա, Մարիա Գոգոտովա
- Ձայնային ռեժիսոր (հրապարակում)՝ Ստանիսլավ Միխեև
- Ձայնային ռեժիսորներ՝ Սերգեյ Սենատոր, Սերգեյ Լևինսկի
- Ֆոլի արտիստ՝ Դենիս Սկորինա
- Ձայնային ձևավորում՝ Անտոն Մասլեննիկով
- Լրացուցիչ երաժշտություն՝ Ռասմուս Քրիսթենսեն
- Երկրորդ ռեժիսոր՝ Իգոր Կուլիկովսկի
- Ֆիլմի տնօրեն՝ Իվան Սիսցով
- Համապրոդյուսերներ՝ Նատալյա Ռոգալ, Ալեքսեյ Ագեև
Ֆիլմի քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենի Ուխովն «Հարսնացու» ֆիլմի մասին ասում է. «Շատ հեղինակավոր և լավ մտածված գոթական ոճով նկարված սարսափ է, որը մի փոքր փչանում է համարձակ լուծումների բացակայությունից, բայց «Հարսնացուն» «շատ լավ» գրավում է և վաղեցնում»։ Եվ Ֆիլմը գնահատում է հնարավոր տասը բալից՝ ութ[3]։
Նատալյա Գրիգորևնան, հակառակը, ֆիլմն համարում է կանխատեսելի ու չսարսափեցնող՝ «Ֆիլմը դիտվում է որպես ոչ օրիգինալ և կանխատեսելի»[4]։
Մաքսիմ Սուխագուզովը «<Афиша» ամսագրից նշում է, որ «Հարսնացուն «ֆիլմը նոր ժամանակների ամենաորակյալ տեխնիկակական ռուսական սարսափ ֆիլմն է», բայց նաև նշում է, որ ֆիլմում «անբավարար է մշակված»։ Միխայիլ Տրոֆիմենկովը նոևյնպես նշում է թույլ սյուժերի մասին[5]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսական «Капля» («Կաթիլ») մրցանակի դափնեկիր է, որպես «Լավագույն հայրենական սարսափ ֆիլմ» ազգային քվեարկության կատեգորիայում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Создатели «Битвы экстрасенсов» сняли фильм ужасов
- ↑ Опубликован первый тизер-трейлер российского хоррора «Невеста»
- ↑ «Рецензия на фильм «Невеста». Кино на Фильм.ру». www.film.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Российский хоррор оперирует штампами» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Михаил Трофименков Ужас как нестрашно // Газета "Коммерсантъ". — 2017-01-20. — В. 10. — С. 11.
- ↑ «Капля» наградила Владимира Епифанцева и Валерию Гай Германику
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Невеста Արխիվացված 2018-09-22 Wayback Machine
- Рецензия на фильм Невеста. Если хилый - сразу в гроб
- Нестрашный хоррор про новобрачных
- Невесть что
- Ужас как нестрашно
- Российский хоррор оперирует штампами // НГ, 19.01.2017
|