1815-ի մարտի 1-ին Էլբա կղզուց (որը որպես ցմահ տիրույթ 1814-ի ապրիլին տրվել էր նախկին կայսրին) փախած Նապոլեոն I ցամաք դուրս եկավ Ֆրանսիայի հարավում։ 1814-ին գահին վերատիրած Բուրբոնների հետադիմական քաղաքականությունից դժգոհ ժողովրդական լայն զանգվածները աջակցեցին Նապոլեոն I-ին։ Բուրբոններին չհաջողվեց դիմադրել կայսեր ջոկատի առաջընթացին։ Ուղարկված զորամասերը անցնում էին Բոնապարտի կողմը։ Մարտի 20-ին Նապոլեոն I մտավ Փարիզ։ Վերականգնված նապոլեոնյան կայսրության դեմ հանդես եկավ եվրոպական պետությունների 7-րդ հակաֆրանսիական կոալիցիան։ Հունիսի 18-ին անգլո–պրուսական բանակները ջարդեցին Նապոլեոնի բանակը։ Հունիսի 22-ին Նապոլեոնը երկրորդ անգամ հրաժարվեց գահից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 310)։