Հարա Թաքաշի
Հարա Թաքաշի ճապ.՝ 原敬 | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1856[1][2] |
Ծննդավայր | Մորիոկա, Ճապոնիա[3] կամ Մոտոմիա, Ճապոնիա |
Մահացել է | նոյեմբերի 4, 1921[4][2][5] (65 տարեկան) |
Մահվան վայր | Tokyo Station, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա |
Գերեզման | Daiji-ji (Morioka) |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Law School of the Ministry of Justice? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, լրագրող և դիվանագետ |
Աշխատավայր | Hōchi?, Ministry of Foreign Affairs of Japan? և Osaka Mainichi Shimbun? |
Ամուսին | Ասակո Հարա |
Զբաղեցրած պաշտոններ | Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ և Ճապոնիայի վարչապետ |
Կուսակցություն | Ռիկկեն Սեյուկայ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Hara Takashi Վիքիպահեստում |
Հարա Թաքաշի (ճապոներեն` 原 敬, մարտի 15, 1856[1][2], Մորիոկա, Ճապոնիա[3] և Մոտոմիա, Ճապոնիա - նոյեմբերի 4, 1921[4][2][5], Tokyo Station, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի քաղաքական գործիչ, Ճապոնիայի 10-րդ և առաջին քրիստոնյա վարչապետը` 1918-1921 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ներկայիս Իվատե պրեֆեկտուրայի Մորիոքա գյուղում, սամուրայների դասի ընտանիքում։
Ծննդավայրից Տոկիո է գնացել տասնհինգ տարեկանում՝ 1871 թվականին։ Սկսել է աշխատել լրագրող և շուտով դարձել է թերթի խմբագիր։ Հետո աշխատանքի է անցել Ճապոնիայի արտգործնախարարությունում։ Մի քանի տարի դիվանագիտական ծառայության մեջ է եղել Չինաստանում և Ֆրանսիայում։ 1890-ականների սկզբին եղել է արտգործնախարար Մուցու Մունեմիցուի անձնական քարտուղարը, այնուհետև՝ տեղակալը։
1900 թվականին Հարա Թաքաշին մտնում է Օքամա Շիգենոբուի "Րիքեն Քայշինթո" պահպանողական կուսակցության շարքերը, իսկ 1912 թվականին դառնում է կուսակցության ղեկավարը։ 1902 թվականից սկսած, մի քանի անգամ ընտրվում է Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամ։ 1906-1908 և 1911-1914 թվականներին զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը։ 1918 թ. նշանակվել է վարչապետ։ Այսպիսով, Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ իշխանության անցավ "կուսակցական" կառավարություն, որը գլխավորում էր առաջատար խորհրդարանական կուսակցության ղեկավարը։
1921 թվականին նոյեմբերի 4-ին Հարային Տոկիոյի կայարանում երկաթուղու աշխատակից Նաքաոքա Քոնյիչին սպանել է նրան Վաշինգտոնի կոնֆերանսում Ճապոնիայի համար անբարենպաստ դիրքի պատճառով[6]։ Ահաբեկչին դատապարտեցին սպանությունից միայն տասներեք տարի անց։ Հարա Թաքաշին կաթոլիկ քրիստոնյա էր, մկրտվել է 17 տարեկանում և ստացել Դավիթ անունը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hara Kei Memorial Hall Արխիվացված 2005-03-22 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Hara_Takashi
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119096617 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Mitchell, Richard H. (1996). Political Bribery in Japan. University of Hawaii Press. էջ 44. ISBN 9780824818197.