#
|
Պատկեր
|
Արձանագրության գտնվելու հատված
|
Արձանագրություն
|
1 |
|
Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի վրա, 3 տող |
- Կամաւն Աստուծոյ մենք նուաստ քահանայքս՝ Թադէոս և Հայրապետ ստացաք Աւետարան
- զարդարեալ ոսկով և արծաթով ի մեր արդեանց և տուաք ի սուրբ ուխտս և այլ արդիւնք․ և սպա-
- սաւորք ետուն։ Բ։ աւր ժամ մեզ ամեն ամի․ կատարիչքն աւրհնին ի Տեառնէ։
|
2 |
|
Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի վրա, 3 տող |
- Շնորհիւն Աստուխոյ Գորգա հայրն ետու զիմ
- այգին ի սուրբ ուխտս և սպասաըորքս ետուն։ Զ։ աւր
- ժամ։ Բ։ ինձ։ Բ։ Շողակաթա։ Բ։ Ստեփանոսի։
|
3 |
|
Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի վրա, 3 տող |
- Եւ ես Մխիթար վարդապետ ր քոյր իմ Թամար որ զմեր այգն տուաք և
- զՍևահոցն․ Է ժամ գրեցին։ Բ։ ինձ։ Բ։ Թամարին։ Բ։ Մաթարին
- ։ Ա։ իմ հաւրն և մաւրն։ Կատարիչքն աւրհնին ի Տեառնէ։
|
4 |
|
Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի վրա, 4 տող |
- Կամօքն Աստուծոյ ես Գերգ և ամուսին իմ Շաքարս միաբանեցաք Ամենափրկիչիս
- և գնեցաք զՏանծոլան Ջոչեկին ի։ Ռ։ սպիտակի և տուաք ի սուրբ ուխտս, և
- Սպասաւորք տեղւոյս խոստացան։ Դ։ աւր պատարագել զՔրիստոս։ Բ։ աւրն
- ինձ և։ Բ։ աւրն Շաքարին։ Կատարիչքն աւրհնին։ ՉԽԲ։ (1293 թվական)։
|
5 |
|
Կաթողիկե եկեղեցու հարավային պատի վրա, 5 տող |
- Կամաւն Աստուծոյ ես Յոսեփ Գայլկոնց ետու
- զԴարապասի խաչի այգոյն բաժինն
- զիմ ի սուրբ ուխտս և ետուն։ Գ։ աւր
- ժամ։ Ա։ Վաչլկանն։ Ա։ Գալկոյն
- որ խափանէ դատի յԱստուծոյ։
|
6 |
|
Կաթողիկե եկեղեցու հարավային պատի վրա, 6 տող |
- Կամաւն Աստուծոյ ես նուաստ քահանայ
- Գրիգոր Գոթնոնց ետու զիմ այգին և
- խաչ և այլ արդիւնք զոր ունէի՝ ի սուրբ ուխտս
- և խոստացան ի տարոջն։ Գ։ աւր ժամ։ Ա։ ինձ։ Ա։ իմ հաւրն Սարգսի
- Ա։ իմ մաւրն Քրիստինէ, կատարիչքն աւրհնեսցին
- և որ խափան՝ պատժին Աստուծոյ։
|
7 |
|
Կաթողիկե եկեղեցու հարավային պատի վրա, արտաքուստ, 1 տող |
- Անուամբ Յիսուսի ես Հնարդս նպաստ եղէ շինութեան եկեղեցոյս յիմ արդար վաստակաց և սպսասւորք սուրբ ուխտիս սահմանեցին Բ․ աւր ժամ ի տիրոջն՝ Ա․ ինձ, Ա․ ամուսնոյ իմոյ։ Խափանիչքն պատժեսցին, կատարիչք աւրհնին յԱստուծոյ։
|
8 |
|
Կաթողիկե եկեղեցու արևմտյան պատի վրա, մուտքից վերև, արտաքուստ |
- Ողորմութեամբ Աստուծոյ ես Սարգիս Երևանայ․Մեհեբանց, թոռն Մարեստրոյ, միաբան եղէ սուրբ ուխտի՝ Հաւու-թառայ և իմ մասն ստացուածոյ յաւժանդակ եցէ շինութեան եկեղեցւոյ և սպասաւորք սուրբ ուխտիս խոստացամ Ժ․ ժամ ի տիրոջն ի տաւնի Պետրոսի և Պաւղոսի՝ Ե աւր ինձ ու ամուսնոյն Խբեա Խաթունին, որ խափանէ դատապարտեսցի յԱստուծոյ և կատարիչ աւրհնեալ եղիցին․ ամէն։
|
9 |
|
Կաթողիկե եկեղեցու արևմտյան կողմում եղած խաչքար-մահարձանի պատվանդանի վրա, 4 տող |
- Ո:Կ: թւին (1211)
- ես Սարգիս անպիտան քահանայ կանկնեցի զսուրբ նշան
- Քրիստոսի՝ բարեխաւսութիւն ինձ և ծնողաց իմոց և շնորհազարդ
- աշակերտի իմոյ Աշոտոյ. որք երկրպագէք յիշեցէք աղա[չեմ]։
|
10 |
|
Կաթողիկե եկեղեցու արևմտյան կողմում եղած խաչքար-մահարձանի պատվանդանի վրա, 4 տող |
- [Ես նուա]ստ քահանա Ենաւք կանգ-
- [նեցի զսուրբ խ]աչս բարեխաւս ինձ և
- [ծնողաց] իմոց և Աբրահամու վարդապետին՝
- [ուսուցչին իմ]ո. աղաչեմ յիշեցէք ի Քրիստոս
|
11 |
|
Կաթողիկե եկեղեցու ն կից եղած մատուռի մուտքի չակատակալ քարի վրա, 4 տող |
- ....շինեցի զեկեղեցիս և ետու խաչս այգի ձակինն պ....
- ....Ծաղկոցն լանջովն և սպասաւորք սուրբ ուխտիս էտուն
- [:Զ։ աւր ժամ] :Դ: ինձ :Ա: Լիլիփարա :Ա: Աշոտո։ Կատարիչքն աւրհնին յԱստուծոյ,
- [խափան]ողքն դատապարտին ի Տեառնէ։
|
12 |
|
Ամենափրկիչ-Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի վրա, 3 տող |
- Ի թվ. [Է] ՃԺԶ (1267 թվական), ես Յովանէս Անեցի որդի Սարգսի միբանեցաք ուխտիս էտու :Զ: դահեկան յիմ տապանատունս և սպասաւ-
- որքս գրեցին յամէն :Դ: աւր պատարագել ինձ զՔրիստոս Զատ-
- կին. կատարիչքն աւրհնին ի Տիառէ. ով խափանէ մեր մեղացն տէր է առաջի Աստուծոյ։
|
13 |
|
Ամենափրկիչ-Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի վրա, 2 տող |
- Ես Շիրիկ ծառա Աստուծոյ միաբան եղէ սրբոցն
- և ետու :Ի: դահեկան և գրեցին :Ա: ժամ ինձ ի տարին։
|
14 |
|
Անավարտ եկեղեցու դռան առջևում ընկած գավթի մի սյան խոյակի վրա, 4 տող |
- Ես Մխիթար սպասաւոր Տէր Վրթա-
- անեսի ետու :Ծ: դահեկան ի տունս
- և ետուն ինձ :Ա: աւր ժամ ի
- տարոջն։
|
15 |
|
Ամենափրկիչ-Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի վրա |
- Ի թվ :Ո:Ղ:Ե: (1246 թվական), փոխեցաւ պարոն Կուկորն ի Յիսուս՝ յիշեցէք։
|
16 |
|
Սուրբ Կարապետ մատուռ-դամբարանի վրա, 8 տող |
- Թվ :ՈԿԲ (1213 թվական), շնորհիւն Աստուծոյ մեքնու-
- աստ աշակերտք Սիթա և Սիևոնի՝
- Սոսթանէս և Մաթէոս և Գրիգորէս շի-
- նեցաք զՍուրբ Կարապետս ի վերա շիրմա-
- ց սոցդա և առաջնորդք սուրբ ուխտիս սահ-
- մանեցին :Բ: Ճրագալոյց վասն հոգո-
- ց նոցա և այլ ննջելոց որ յայսր
- հանգստարանի։
|
17 |
|
Սուրբ Կարապետ մատուռի մոտ եղած խաչքարի վրա, 9 տող |
- Այս արձան սուրբ՝ աւծեալ ար-
- եամբն Քրիստոսի, կանկնեցաւ ի վերա
- գերեզմանաց աստուածասէր քահանա-
- ից Ոհանեսի՝ փակակալի Սրբոյ Կա-
- թողիկէիս և երկու եղբարց իւրո՝
- թաղեալք ընդ աջմէ և ընդ ահեկէս՝
- Յովսէփա և Վարդա, եձռաւք սպասաւորիս
- բանի Եղիա և Պաւղաւսո և միաբան եղբարցս
- աղաչեմ յիշեցէք ի Քրիստոս։
|
18 |
|
Մենաստանից հարավ-արևմուտք, Գառնի տանող կածանի աջ կողմում եղած խաչարձանի վրա |
- Ես Յակոբ քահանայ կանգնեցի զսուրբ նշանս ի բարխաւս ինձ և ծնողաց իմոց. թվիս ՉԻԷ (1278 թվական)
|
19 |
|
Գավթի սյան մի բեկորի վրա |
- Կամաւն Աստուծոյ ես Ռստակէս և Մատինս ի սուրբ ուխտս ետու զԱչկէն հողերոյն... և եղբարքն խոստացան տարին պատարագս. թէ մի ոք զայս հող յեկեղեցւոյս հանէ, դատի յԱստուծոյ. կատարիչքն աւրհնին։
|
20 |
|
Կաթողիկե եկեղեցու մոտ եղած գերեզմանաքարի վրա |
- Ի թվ. ՈՂԷ փոխեցաւ Մանուկ ի Քրիստոս յիշեցէք
|